Բավ է պառակտվել
03-02-2023 17:31

88 տարեկանում մահացել է ֆրանսիացի մոդելավորող Պակո Ռաբանը

88 տարեկան հասակում մահացել է մոդելավորող Պակո Ռաբանը, հայտնում է Paco Rabanne նորաձևության տունը։

«Paco Rabanne տունը ցանկանում է հարգել մեր դիզայների և հիմնադրի հիշատակը, ով այսօր հեռացավ կյանքից 88 տարեկան հասակում», - ասվում է հայտարարության մեջ։

20-րդ դարի ամենահայտնի նորաձեւության գործիչների թվում նրա ժառանգությունը կմնա ոգեշնչման մշտական ​​աղբյուր, գրում է «Известия»-ն։ Ռաբանի մահվան պատճառը չի նշվում։

Ինչպես նշում է ֆրանսիական Le Monde թերթը, նորաձեւության դիզայները մահացել է Ֆրանսիայի արեւմուտքում գտնվող Ֆինիստեր դեպարտամենտում։ Հրապարակման մեջ ասվում է, որ նյութերի նրա համարձակ ընտրությունը, դրանց մշակման ձևը, առաջադեմ տեսլականը և ստեղծագործական ազատությունը իրենց ազդեցությունն են թողել կուտյուրեների մի ամբողջ սերնդի վրա:

Պակո Ռաբանը ֆրանսիացի մոդելավորող է, իր սեփական բարձր նորաձեւության տան հիմնադիրը։ 1966 թվականին նա Փարիզում ներկայացրեց հագուստի իր առաջին հավաքածուն, որտեղ ներկայացված էին մետալիկ օղազրահ-զգեստներ։ 1973 թվականին Ռաբանը ստեղծեց Paco Rabanne pour Homme տղամարդկանց օծանելիքը, մի քանի տարի անց նա բացեց օծանելիքի գործարան։

Մոսկվայում մահացել է կորոնավիրուսով հիվանդ կին, նա 79 տարեկան էր
Հայակական հարսանիքը Harpers’ Bazaar Arabia-ի էջերում (լուսանկար)
«Միսս ԱՊՀ 2022» գեղեցկության միջազգային մրցույթի եզրափակիչը կանցկացվի Երևանում
Ֆրանսիս Քուրքջյանը նշանակվել է Christian Dior Parfums-ի ստեղծագործական տնօրեն․ այդ պաշտոնում նա փոխարինել է լեգենդի
Met Gala 2021․ կարմիր գորգ։ Նորաձևության աշխարհի տարվա գլխավոր իրադարձությունը (լուսանկարներ)