Բավ է պառակտվել
24-07-2015 14:12

Պենելոպա Կրուսը դարձել է Carpisa-ի նոր գովազդային դեմքը

Ճանչված դերասանուհի Պենելոպա Կրուսը դարձել է աքսեսուարների արտադրությամբ զբաղվող Carpisa իտալական բրենդի աշուն/ձմեռ-2016 հավաքածուի նոր գովազդային դեմքը: Ընկերության ներկայացուցիչը նշել է, որ իրենք ընտրել են իսպանացի դերասանուհուն, քանի որ վերջինը համապատասխանում է գեղեցկության վերաբերյալ համամարդկային պատկերացումներին, ունի անթերի ճաշակ և իսպանուհիներին հատուկ զգացմունքայնություն: Նա նաև հավելել է, որ Կրուսը մշտապես առանձնացել է էլեգանտութամբ ու հագնվելու էկլեկտիկ ոճով, ինչը հատուկ է նաև Carpisa բրենդի սիրահարներին: