Բավ է պառակտվել
09-12-2019 12:38

“Միս Տիեզերք 2019” մրցույթի հաղթող է ճանաչվել ՀԱՀ ներկայացուցիչը

 

ՀԱՀ ներկայացուցիչ Զոզիբինի Տունցին դարձել է “Միս Տիեզերք 2019” գեղեցկության միջազգային մրցույթի հաղթող։ Այս տեղեկությունը երկուշաբթի հրապարակվել է միջոցառման պաշտոնական կայքում։

26-ամյա հաղթողը կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի ակտիվ մասնակից է։ “Նա սոցցանցերում իր արշավը նվիրել է գենդրային կարծրատիպերի դեմ պայքարին։ Նա հպրատությամբ քարոզում է բնական գեղեցկությունը և կոչ է անում կանանց սիրել իրենց այնպիսին, ինչպիսին կան”,- ասվում է Զոզիբինի Տունցիի պրոֆայլում։

Հաղթողների եռյակում են Պուերտո-Ռիկոյի ներկայացուցիչ Մեդիսոն Անդերսենը և մեքսիկուհի Սոֆիա Արագոնը։

“Միս Ռուսաստան 2019” մրցույթի հաղթող Ալինա Սանկոն չի մասնակցել ամերիկյան Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում անցկացված “Միս Տիեզերք” միջազգային մրցույթին։ Ինչպես տեղեկացրել է “Միս Ռուսաստան” մրցույթի տնօրեն Անաստասիա Բելյակը, Ռուսաստանի ներկայացուցիչը բավարար ժամանակ չի ունեցել ամերիկյան վիզա ստանալու և մրցույթին նախապատրաստվելու համար։