Պետք չէ տխրել, երբ սկսվում է իսկական աշունը։ Չէ՞ որ սա ամենագեղեցիկ ժամանակն է ու սեզոնային գնումներ կատարելու լավ առիթ` ձեր զգեստապահարանի համար մարգարիտահատիկներ գտնելու համար։ Հիշեք, որ պետք չէ կյանքը թողնել հետոյի:
Ապրեք այսօր և հաճույք պատճառեք ձեզ նորաձև իրերով, քանի որ մինչև ինքներդ չսկսեք սիրել ու փայփայել ձեզ, մյուսները նույն կերպ կվերաբերվեն ձեզ։
Այդ պատճառով gisher.news- ը կիսվում է ձեզ հետ ամենաոճային փորձագետի՝ Vogue ամսագրի խորհուրդներով։
1․ Տաք հագնվեք
Նորաձև վերնահագուստի ընտրությունը հսկայական է․ ռետրո ոճի երկփեղկ վերարկուներ, տղամարդու մոխրագույն վերարկուներ, քեյպեր, տրենչեր, վարդագույն մկդակած “վերմակներ” և նույնիսկ ասեղնագործված սերթուկ։
2․ Կոշիկ ընտրելիս նախապատվությունը տվեք հաստ տակացույով մոդելներին, բոտֆորտներին, կրունկով երկարաճիտներին։
3․ Այս սեզոնում ամենթրենդայինն ու պրակտիկը կաշին է
Համեմեք ձեր կերպարը գրավչությամբ և կանացիությամբ, կրելով կաշվե բյուստյե և լանջագոտի, կամ տղամարդկությամբ՝ ընտրելով միագուն կամ բազմագույն կաշվե կտորներից կարված բաճկոն։
4․ Ստեղծեք կապսուլային զգեստապահարան
Հիշեք, որ բազային չի նշանակում տաղտկալի, ուստի ավելացրեք համարձակ տարրեր, օրինակ՝ կաշվե վերնաշապիկ, որը հիմա կրում են որպես վերնազգեստ։
5․ Աքսեսուրները ցանկացած պճնասեր կնոջ զգեստապահարանի կարևոր մասն են
Ուշադրություն դարձրեք դույլաձև պայուսակներին, խոշոր կլաչերին, կաշվե և զամշե ծոպերով պայուսակներին, ձկնորսի գլխարկին և մետաղական շղթաներին
6․ Ստեղծեք կիպ ջինսերի հետ զուգադրվող տաք միջսեզոնային կերպար
Առաջարկում ենք զուգադրել դրանք խոշոր վերարկուների և քուղակապերով կարճաճիտ կոշիկների կամ ուլունքներով զարդարված կիսաբաճկոնների ու դասական կանացի կոշիկների հետ։
7․ Շաբաթվա վերջում ցանկություն է լինում շեղվել կարևոր գործերից և հանգստյան օրերն հանգստավետ ու հարմարավետ անցկացնել
Ստեղծեք հարմարավետ հավաքածու, օրինակ՝ սպորտային շալվար և նույն տոնի վերնաշապիկ, ինչպես անում է Մաթիլդա Ջերֆը։
8․ Ավելացրեք զգեստապահարանում տրիկոտաժե շրջազգեստ և տիկնիկյին կարդիգան
Դրանք կջերմացնեն անձրևոտ օրերին և կօգնեն ընկղմվել անհոգ մթնոլորտի մեջ։
9․ Մի վախեցեք ընտրել նուրբ երանգներ
Օրինակ՝ վարդագույն կամ սերուզքային կարագի գույն։ Եվ գալիք սեզոնում անպայման ձեռք բերեք վարդագույն կիսաբաճկոն։ Այն կարելի է կրել տարբեր իրավիճակներում․ թե գործնական հանդիպմանը, թե կոկտեյլ երեկույթին։
10․ Եթե միագույն հագուստը ձեզ չափազանց առօրեական է թվում, ավելացրեք ձեր զգեստապահարանում տարբեր զարդանախշերով՝ գրադիենտային խոշոր վանդակներով, փսիխոդելիկ “սագի թաթիկներով”, ընձառյուծի կամ բարդ արտպրինտով տարրեր։