Բավ է պառակտվել
24-11-2018 14:39

Նաիրա Զոհրաբյանի նախընտրական “նոր” ոճը ցնցել է համացանցը (լուսանկարներ)

     

“Ծառուկյան” դաշինքից Ազգային ժողովի պատգամավորը քաղաքական ասպարեզի հազվագյուտ դեմքերից է, ում սթափ ուղեղը, գեղեցիկ արտաքինը և ակտիվ դիրքորոշումը կյանքում և քաղաքականության մեջ մեկտեղվել են։ Նրա արտաքինը հաճախ է քննարկվել սոցցամցերում և հեռուստահաղորդումներում, ինչը նշանակում է, որ քչերին է անտարբեր թողել։ Միայն խելացի կինն է ընդունակ լինել վառ և չվախենալ իր ուժեղ էներգիայից, քանզի այն ուղղված է ի բարօրություն երկրի։

Նաիրա Զոհրաբյանի նոր նախընտրական ոճն, ի դեպ, ցնցել է սոցցանցերը։

Նաիրայի հետ vog.am-ի անցկացրած Ֆոտոշարը մեծ տպավորություն է թողել նրանց վրա, ով հետաքրքրվում է նորաձևությամբ, քաղաքականությամբ կամ պարզապես անտարբեր չէ գեղեցիկ կանանց գեղեցիկ լուսանկարների հանդեպ։

Հաճելի է տեսնել, երբ կան կին քաղաքական գործիչներ, ովքեր կարող են ճիշտ օրինակ ծառայել ինչպես իրենց դատողություններով և աշխատասիրությամբ, այնպես էլ գեղեցկությամբ և հարդարվածությամբ՝ շարժիչ ուժ հանդիսանալով իգական սեռի մյուս ներկայացուցիչների համար։ Ի վերջո, շատ դժվար է ծառայել հասարակությանն, աշխատել զօր ու գիշեր՝ միաժամանակ կին մնալով:

Նաիրայի հետ շփումից իմ տպավորությունները միայն դրական են: Նախ, նա շատ աշխատասեր և ուշադիր է, երկրորդը՝ պատասխանատու, երրորդը՝ գոռոզ չէ և չորրորդը՝ նա պարզապես հաճելի զրուցակից է:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին Նաիրա Զոհրաբյանը կմասնակցի 12-րդ ընտրատարածքում, որը ներառում է Սյունիքի և Վայոց ձորի մարզերը:

 

Ս․ Մինասյան