Բավ է պառակտվել
08-07-2019 11:21

Լյուքս դասի կեղծված ապրանքների շուկան գերզանցել է օրինականը

Brandmonitor ընկերությունը հաշվարկել է, որ լյուքս դասի ապրանքների շուկայի ստվերային հատվածի տարեկան ապրանքաշրջանառությունը գերազանցել է օրինական հատվածը։ Նորաձևության բրենդների կրկնօրինակների վաճառքը կազմել է 280 միլիարդ ռուբլի, իսկ բնօրինակ ապրանքներինը՝ 248 միլիարդ ռուբլի:

Համաձայն հետազոտության, կեղծված ապրանքները հիմնականում իրացվում են առևտրային կենտրոններում և հագուստի շուկաներում։ Սոցցանցերում և առևտրային հարթակներում վաճառվում է շուրջ 25 մլրդ․ռուբլու կեղծված ապրանք։ Այս դեպքում խոսքը հիմնականում գնում է կեղծ բամբակե շապիկների, սպորտային կոշիկների, ջինսերի և պայուսակների մասին։

Իրավիճակը Ռուսաստանում այլ է, քան մնացած աշխարհում։ Այլ երկրներում կեղծված ապրանքների բաժինը կազմում է ընդհանուր վաճառքի 30-35 տոկոսը։

Փորձագետները նշում են, որ կեղծ և օրիգինալ ապրանքների գնորդներըշի բանակները չեն հատվում։ Սա բացատրվում է նրանով, որ բարձր դասի բրենդերն ունեն վճարունակ գնորդների կայացած զանգված, իսկ կեղծված ապրանքը հախաճ ձեռք է բերվում առիթից առիթ։

Թերթի կողմից հարցված առևտրի կենտրոնների կառավարիչները չեն բացառել, որ լյուքս դասի կեղծ ապրանքներ կարող են վաճառվել նաև Մոսկվայի խոշոր առևտրի կենտրոններում։ Սակայն նման արտադրանք կարելի է հայտնաբերել ոչ թե խոշոր վաճառողների, այլ կենտրոններում փոքր տարածքներ վարձակալող առևտրականների մոտ։