Բավ է պառակտվել
04-02-2019 17:16

Քիմ Քարդաշյանի 23-ամյա քույրը “Vogue” ամսագրի շապիկին (ֆոտո)

  

Գերմոդել Քենդալ Ջեները զարդարել է իտալական Vogue ամսագրի փետրվարյան համարի շապիկը: 23-ամյա ամերիկուհին մասնակցել է 70-ականների ոճով ռետրո լուսանկարչական նկարահանումներին, որն իրականացրել է հայտնի լուսանկարիչ Մերթ Ալասը:

Այլ լուսանկարներում Քենդալը ներկայացել է սև եւ շեկ կեղծամերով, փորձելով 70-ականների ոճի հանդերձանքը: Այս կերպարներում մոդելը շատ նման է Ֆելինիի, Մաստրոյանիի և Բերտոլուչիի դարաշրջանի իտալական կինոաստղերին: Քիմ Քարդաշյանի կրտսեր քույր երբեք բաց չի թողնում հնարավորությունը պարծենալու, ինչ է բնությունն իրեն պարգևել: Մոլորակի ամենաբարձր վարձատրվող մանեկենուհին (Forbes- ի տվյալներով, անցյալ տարի նա վաստակել է 22 մլն դոլար) սիրում է ցույց տալ իր մարմինը:

Ի տարբերություն փարթամ կառուցվածք ունեցող քույրերի, Քենդալը միշտ բարձրահասակ ու նիհար է եղել, ինչն էլ որոշել է նրա կարիերան: Նրա գործունյա մայրը՝ Քրիս Ջեները դստրոջը նորաձևության բիզնես է տվել 13 տարեկանում, և աղջիկը հաջողել է: Քենդալին այսօր ձեռքից ձեռք են խլում․նա պահանջված է Միլանի, Նյու Յորքի և Փարիզի նորաձեւության շաբաթների ցուցադրումներին։ Մոդելին զգալի եկամուտ են բերում նաև սոցիալական ցանցերը։ Մասնավորապես՝ ինստագրամը, որտեղ նրա տեղադրած մեկ գովազդային լուսանկարն արժի 400-500 հազար դոլար։ Միայն Instagram-ի նրա էջի բաժանորդների թիվը մոտ 101 միլիոն է։ Պոդիումի և գովազդային պայմանագրերի հետ մեկտեղ Քենդալն իր գանձատուփն է դնում նաև “Քարդաշյանների ընտանիքը” ռեալիթի շոուի նկարահանումներից ստացվող եկամուտները։