Բավ է պառակտվել
26-08-2020 13:24

Սերուցքային կարագը՝ 2020թ աշնան ամենագեղեցիկ թրենդ

 

   

Եթե ձեզ գրավում է սերուցքային կարագի գույնը, որը գրեթե յուրաքանչյուր ուտեստ շատ ավելի համեղ է դարձնում, ապա մեր թրենդը հաստատ ձեզ դուր կգա։ Այո՛, ճիշտ եք լսել. այս աշնանը այդ գույնը հատկապես ակտուալ կլինի:

Instagram- ում գնալով ավելի մեծ տարածում է ստանում #stickofbutter հեշթեգը, որին հետևելով կարող եք գտնել հազարավոր մարդկանց լուսանկարներ նուրբ դեղին հանդերձանքով։ Հաջողության բանաձևը շատ պարզ է. հարկավոր է համադրել սպիտակ, դեղին, բեժ և մոխրա-դարչնագույն ձեր նախընտրած հագուստը և մի քանի լուսանկար անել։

Նորաձևության այնպիսի հանրաճանաչ տներ, ինչպիսիք են Bottega Veneta- ն, Marc Jacobs- ը և Miu Miu- ն խորհուրդ են տալիս ոչ միայն այլ գույների հետ համադրել դեղձանիկի երանգներն, այլև ոտքից գլուխ կրել սերուցքային գույնի հագուստ։

 

Աշնանային թրենդի հագուստ կարելի է գնել նաև մասմարքեթներում, այնպես որ յուրաքանչյուրը կարող է իր վրա փորձել այս համեղ ուտեստը:

Կերպարի ոգեշնչման համար կարող եք գնալ ձեր սիրած ռեստորան և ուտել ձեր սիրած սերուցքային պաղպաղակը: