Կառլ Լագերֆելդը նորաձևության հեղափոխական է, համաշխարհային լեգենդ: Հայտնի դիզայների ծննդյան օրվա առթիվ մենք հավաքել ենք նրա ամենահայտնի, կտրուկ և ոչ միանշանակ արտահայտությունները, որոնցից ոչ բոլորը կանցնեին հանրային գրաքննությունը ներկայիս աշխարհում։
Դիետայի մասին
«Ես նիհարեցի 200 ֆունտով Էդի Սլիմանի կոստյումները հագնելու համար»:
«Դիետան միակ խաղն է, որտեղ դուք հաղթում եք՝ կորցնելով ձեր առավելությունը»:
«Մարմինը պետք է լինի անթերի: Եթե այդպես չէ՝ գնեք մեկ չափսով փոքր հագուստ և ավելի քիչ կերեք»:
«Իմ սննդակարգի էությունը պարզ է. Ես երբեք չեմ ուտում շաքար, պանիր, հաց, և դա միանգամայն բնական է: Երբ նկարահանման ընթացքում ստուդիայում տեսնում եմ տոննաներով վնասակար սնունդ, ես դրան նայում եմ որպես պլաստմասե մի բանի, ինչը ֆիզիկապես անհնար է ուտել: Պարզապես պատկերացրեք անտառում վայրի կենդանիներին. նրանք երբեք չեն ուտում այն, ինչը իրենց համար հակացուցված է բնությամբ»։
Chanel- ի մասին.
«Իմ գործը ոչ թե Chanel-ի կոստյումի կյանքը երկարացնելն է, այլ այն կենդանի պահելը»:
«Կոկոն կատեր այն, ինչ ես անում եմ: Բայց ընկերությունը դեմք ունի, և թե ինչպես այն թարմացնել՝ իմ հոգն է»։
Ոճի և նորաձևության մասին.
«Դուք կարող եք տեսնել կյանքը վարդագույն գույնով, բայց մի կրեք այն»:
«Երբ սկսում եք ամեն օր մարզաշալվար կրել, նշանակում է, որ ձեր կյանքում ինչ-որ բան սխալ է ընթանում»:
«Նորաձևությունը խաղ է, որը պետք է լուրջ խաղալ»։
Ինքն իր մասին
«Ես ատում եմ ինտելեկտուալ խոսակցությունները: Ինձ միայն իմ կարծիքն է հետաքրքրում »
«Ներելը չափազանց հեշտ է: Ես կարող եմ պատահաբար մոռանալ, բայց չեմ կարող ներել: Գերադասում եմ վրեժ լուծել»։
«Երբ մարդիկ խոսում են հին լավ ժամանակների մասին, ես պատասխանում եմ նրանց.«ժամանակները չեն հին, դուք եք ծեր»: Անձամբ ես ատում եմ հին լավ ժամանակները: Այն ամենն, ինչ ինձ համար իսկապես կարևոր է, տեղի է ունենում հիմա»:
«Ես ապրում եմ իմ դեկորացիանորում, իջեցված վարագույրով բեմում և առանց դահլիճում գեթ մեկ հանդիսատեսի»։
«Ես չունեմ հույզեր»։
Գեղեցկության մասին
«Կյանքը գեղեցկության մրցույթ չէ, որոշ տգեղ մարդիկ հիանալի են: Ում ես ատում եմ ՝ դա տգեղ, անճոռնի մարդկանց ... Ամենավատը անճոռնի կարճահասակներն են: Կանայք կարող են կարճահասակ լինել, բայց տղամարդկանց համար դա անընդունելի է: Սա մի բան է, որի հետ նրանք երբեք չեն կարողանա համակերպվել ... նրանք չար են և ցանկանում են սպանել ձեզ »:





