«Ամառը սկսվում է հիմա» կարգախոսով է թողարկվել H&M-ի նոր գովազդային հոլովակը, որը խորհրդանշում է նոր շրջանը և 2015 թվականի ամառային հավաքածուի թողարկման սկիզբը:
Ինչպես և խոստոցել էին հեղինակները, հավաքածուն ներկայացրել են իր չորս թոփ մոդելները՝ Ադրիանա Լիման, Նատաշա Փոլին, Ջոան Սմոլսը և Դաութցեն Քրեզը: Այսպիսի աստղային կազմով հավաքածուն պարզապես պարտավոր է մեծ հաջողության արժանանալ:
Տեսահոլովակը սկսվում է «Չառլիի հրեշտակներ»-ի ոգով, սակայն որևէ վտանգավոր առաքելություն կատարելու փոխարեն չորս հերոսուհիները շատ ավելի հաճելի զբաղմունք ունեն. նրանք վառ գույների լողազգեստներով դիրքեր են ընդունում, հայտնվում են նուրբ սպիտակ և թռչող սև հագուստներով: Այդ ամենը տեղի է ունենում դի ջեյ Աքսվելի և Սեբաստյան Ինգրոսոյի կատարմամբ Sun Is Shining երգի ելևէջների ներքո: Նկարահանումները տեղի են ունեցել Կարիբյան Անտիգուա կղզում: