Բավ է պառակտվել
29-12-2016 21:45

Ի՞նչ հագուստով դիմավորել 2017 թվականը՝ Հրեղեն աքաղաղի տարին (Լուսանկարներ)

Որքան ամանորի գիշերն ավելի է մոտենում, այդքան ավելի դժվար է դառնում տոնական հանդերձանքի հարցում կողմնորոշվելը: Եվ խնդիրը ոչ միայն կերպարի գեղեցկության մեջ է, այլ նաև լավ ընտրված ոճի, գույնի, հարմարավերության, գնի և իհարկե՝ տարվա սիմվոլի ներկայացրած պահանջների մեջ:
Գալիք 2017 թվականը՝ Հրեղեն աքաղաղի տարին, խոստանում է վառ տպավորություններով և համարձակ արարքներով լի լինել: Այն հաջող կլինի բոլորի համար, ինչպես հեքիաթներում, որտեղ աքաղաղը հանդես է գալիս բարի և կարևոր լուրեր ազդարարողը:
Հենց այդ պատճառով էլ Gisher.news-ի ոճաբանները Ձեզ են ներկայացնում, տարվա առաջին ու գլխավոր օրը դիմավորելու համար նախատեսված զգեստների առավել ակտուալ մոդելների ընտրանին: Քանզի շատ կարևոր է, որ ոչ մի դեպքում չնեղացնենք տարվա Հերեղեն հերոսին, և որ մեր տոնական հանդերձանքը համապատասխանի նրա ճաշակին:
Տոնական օրվա գլխավոր գույնը վառ կարմիրն է՝ իր բոլոր երանգներով: Չնայած դրան, եթե Դուք արդեն իսկ հասցրել եք ընտրել Ձեր կերպարը, ապա կարող եք կարմիրը ինչ-որ վառ աքսեսուարների տեսքով կիրառել՝ օրվա հերոսին գոհացնելու համար: Կարմիրը կօգնի սիրով լցնել ողջ 2017 թվականը:

   
Ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ եկող տարվա մոդայի ճիչը փուլերն ու թավիշն են: Արևային գույների թավշե կտորից հագուստը կվերափոխի ցանկացած մեկին, ով կկրի այն: Մի կողմից դա նորաձև և համահունչ է Հրեղեն Աքաղաղի հետ հանդիպման հմար, իսկ մյուս կողմից, կարմիրը իր գունապնակով փողի գույն է համարվում, և 2017 թվականին կնպաստի ֆինանսական վիճակի բարելավմանը:
Ի դեպ, եթե Դուք կասկածում եք՝ արժե՞ արդյոք կոստյում կրել, ապա կարող եք Ձեզ համապատասխան զգեստ ընտրել:

   
Ինչ վերաբերվում է երիտասարդ աղջիկներին, ովքեր ամանորը դիմավորում են ընկերական շրջապատում, ապա նրանք նախընտրում են ավելի թեթև հյուսվածքով զգեստներ: Լավ ընտրված կերպարները տպավորություն են գործում, և երբեմն նույնիսկ ճակատագրեր են փոխում:
Ներկայացնում ենք զգեստների ժամանակակից մոդելների մի քանի օրինակ, որոնցով Դուք և՛ անկրկնելի կլինեք հակառակ սեռի ներկայացուցիչների համար, և՛ կուրախացնեք մեր ընկերոջը (տարվա սիմվոլին. խմբ.):

   
Եվ հիշեք, ամենակարևոր բանը, որ Դուք պետք է կրեք ամանորի գիշերը՝ դա Ձեր ժպիտն է: Իզուր չի ասված.« Ինչպես Նոր տարին դիմավորես, այդպես էլ այն անց կկացնեց»: Ուրա՛խ Նոր տարի:

 

Ս. Մինասյան