Բավ է պառակտվել
27-11-2019 18:24

Ի՞նչ հագուստով դիմավորել 2020թ Առնետի տարին․արդիական խորհուրդներ կենդանակերպի բոլոր նշանների համար (լուսանկարներ)

Մինչ Նոր տարին դեռևս ժամանակ կա, բայց, ինչպես հայտնի է, այն շատ արագ է անցնում։ Ուստի արժե նախօրոք մտածել, ինչ կրել Նոր՝ 2020թ․ դիմավորելիս։ Բոլորս գիտենք, որ 2020թ կենդանակերպի նշաններից Առնետի տարին է և, չնայած արևելյան օրացոիցով այն կսկսվի ոչ թե դեկտեմբերի 31-ի գիշերն, այլ գրեթե մեկ ամիս անց (հունվարի 25-ին)՝ արժե նախապես պատրաստվել չինական օրացույցի տոտեմ կենդանու հետ հանդիպմանը: Սա հատկապես կարևոր է Առնետի տարում ծնվածների համար:

Ինչպիսի՞ Առնետի տարի է 2020 թվականը

Ո՞ր կենդանու տարին է 2020թ․ ի՞նչ հագուստով այն դիմավորել։ Այս հարցը հուզում է շատ ու շատ կանանց, բայց տղամարդիկ էլ դեմ չեն լինի իմանալ այդ հարցերի պատասխանը։ Նախքան հագուստին անդրադառնալը կարևոր տեղեկություններ տանք հանդիսության հերոսի՝ գեղեցիկ, իմաստուն, տոկուն և նրբագեղ Առնետի մասին։

2020թ տոտեմ նշանը մի հասարակ առնետ չէ, ոչ, մեզ կդիմավորի Սպիտակ մետաղական առնետը․

Ի դեպ, 20-րդ և 21-րդ դարերում Առնետի բոլոր տարիները տարբերվել թե գույնով, թե տարրերքով, որը կառավարել է ակդ կենդանուն։ Եկեք վերհիշենք․ սա հատկապես վերաբերում է Առնետի տարում ծնվածներին, ովքեր ողջ-առողջ կլինեն 2020 թվականին։

Ի՞նչ հագուստով դիմավորել 2020 թվականը

Եվ այսպես, ինչ հագուստ կրել Նոր՝ 2020թ դիմավորելիս․փորձենք պատասխանել այս հարցին։

Առնետը սիրում է բազմազանություն, նրբագեղություն, իսկ գույնի հարցում շատ հանդուրժող է։ Նոր տարուն ակտուալ են ներկապնակի գրեթե բոլոր գույները։ Նոր տարին կարող եք դիմավորել ձեզ դուր եկող ցանկացած երանգի հագուստով։

Նոր տարվա ակտուալ գույները

  

Ի՞նչ գույնի զգեստ կրել Նոր տարուն։ Ընտրությունը շատ մեծ է, իսկ սահմանափակումներ գրեթե չկան։

Բոլոր նրանք, ով երազում են 2020թ հանդիպել սերը, կարող են կրել սպիտակի բոլոր երանգները, մանավանդ, որ գալիք տարվա նշանը Սպիտակ առնետն է։ Հաջողության․ բախտի և հարստության ձգտողները պետք է կրեն արծաթագույն (Առնետը ոչ միայն սպիտակ է, այլև՝ մետաղական) կամ ոսկեգույն հագուստ։ Որքան էլ որ տարօրինակ է, բայց ընտանեկան հարմարակեցությունը 2020թ-ին կխորհրդանշի սև գույնը։

Բացի սև-սպիտակ և արծաթե-ոսկեգույն երանգներից Ամանորի համար արդիական կլինեն նաև հետևյալ գույները, որոնք հաճելի կլինեն պոչավոր հյուրին․ դեղինը, նարնջագույնը, դարչնագույնը, կանաչը, կարմիրը, վարդագույնը, բոսորագույնը և դրանց բոլոր երանգները։

Խորհուրդ չեն տրվում (սակայն առանց խիստ արգելքների․2020թ տոտեմ կենդանին շատ հանդւորժամիտ է ) կապույտը, երկնագույնը, ծովի ալիքի գույները, քանի որ համարվում է, որ առնետը վախենում է ջրից։ Բացի այդ, չարժե չարաշահել կատվի կամ ընձառյուծի, ինչպես նաև օձի կաշվի նախշերը, բնության մեջ այս կենդանիներընառնետի թշնամիներն են։ Աստղագուշակները նաև խորհուրդ են տալիս կենդանակերպի բոլոր նշաններին չափավոր օգտագործել ճճացող, թթվային երանգները․ տնարար, հանգստավետ առնետը չի գնահատում պաճուճագեղությունը, ունի գերազանց ճաշակ և գերադասում է չափավորությունը։

Մի խոսքով, ձեր նշանաբանն է նրբագեղությունը, ազատությունը, բազմազանությունը և, իհարկե՝ հարմարավետությունը, որպեսզի կարողանաք անկաշկանդ պարել ամանորյա ամբողջ գիշերը:

Ի՞նչ հագուստով դիմավորեն 2020թ կանայք

Զգեստ

  

Սկսենք, իհարկե, կանանց հիմնական հանդերձանքից՝ զգեստից: Ի՞նչ գույնի զգեստ կրել Ամանորին։ Մենք կօգնենք ընտրության հարցում:

Նշենք, որ գերադասելի է կրել բաց ուսերով զգեստ, բայց սա ոչ մի դեպքում դոգմա չէ, այլ միայն գործելու ուղեցույց: Կրկին հիշեցնենք, որ ձեր նշանաբանը նրբագեղությունն է և շարժումների ազատությունը:

Նույնը վերաբերում է նաև գույնին. տարվա թագուհին Սպիտակ մետաղական առնետն է, հենց սա էլ պետք է լինի ձեր ուղենիշը։

Կարող եք նաև հանգիստ կրել ցանկացած երկարության զգեստ, սկսած փոքր սև զգեստից և դրա ցանկացած գույնի տարբերակներից մինչև հատակին հասնող մետաքսե զգեստ՝ թռթռուն թևքերով։

Ողջունելի են նաև ձեր նրբագեղությունն ընդգծող կտրվածքները, մետաղական ներդիրները (ինչպես արծաթե, այնպես էլ ոսկե երանգների) և այլ նրբաճաշակ դետալները։ Գույնի առումով, տես՝ վերը նշվածը․ ցանկացած ձեր նախընտրած գույն, բացի, միգուցե, շատ վառ կապույտից և արդեն վաղուց ոչ արդիական և բազմիցս հեգնանքի արժանացած ընձառյուծի նախշերից։

Կիսաշրջազգեստ

  

Այս դեպքում էլ լիակատար ազատություն ունեք․ երկարությունը՝ համարձակ մինիից մինչև հուզող մաքսի․ Դարձերով, կիպ, փարթամ կամ բազմաշերտ կիսաշրջազգեստներ, ընտրեք ցանկացածը կախված վայրից, որտեղ մտադիր եք փայլել Նոր տարվա գիշերը, և ձեր նախասիրություններից։

Տոպեր և բլուզներ

  

Այս դեքպքում էլ ազատ եք ընտրության մեջ։ Սպիտակ մետաղական առնետը ողջունում է ինչպես մետաղական երանգների առավեագույնս բաց և կիպ տոպերն ու բլուզներն, այնպես էլ ալեշերտ, անգամ՝ կիսաթափանցիկ գործվածքից կարվածները։ Դասական սև ու սպիտակի համադրությունը միշտ էլ արդիական է, ողջունելի են փայլերը, մետաղական ուլունքները, մարգարտի տեսքով դեկորատիվ զարդարանքները, նախշերը, ստրազները, փարթամ ժապավեններն․ ինչես ասում են՝ ինչ սիրդ կամենա։

Կոմբինեզոններ

Տոնական կոմբինեզոնները շատ ակտուալ միտում են, հատկապես՝ Ամանորը դիմավորելիս։ Դրանք կարող են լինել մետաքսյա, բաց ուսով, կարճ կամ լայն տաբատով։ Գույնը՝ մետաղական, երկրաչափական նախշերով, և ընդհանրապես՝ լիակատար ազատություն գործվածքի, հյուսվածքի, գույնի ընտրության հարցում, ձեր ամանորյա կոմբինեզոնն անկասկած դուր կգա Սպիտակ առնետին։

Ի՞նչ հագուստով դիմավորեն 2020թ․ տղամարդիկ

  

Ցանկալի է, որ տղամարդիկ ամանորյա հանդերձանքում նախապատվությունը տան դասական ոճին։ Կոստյումի ընտրության հարցում լավ կլինի հետևել դասական երանգներին, բացառելով, միգուցե, միայն սևն ու սպիտակը (եթե միայն դուք չեք համատեղելու ամանորյա երեկույթը հարսանեկան հանդիսության հետ)։ Ուստի ձեր տարբերակներն են՝ դարչնագույնը, մոխրագույնն իր բոլոր երանգներով, ինչպես նաև, ծայրահեղ դեպքում՝ մուգ կապույտը (ինչպես հիշում եք, առնետը հիացած չէ այդ գույնով, բայց թույլատրելի է, եթե կապույտի երանգն ազնվական է, այլ ոչ՝ ճճացող)։

Եթե երիտասարդ եք և համարձակ, կարող եք կրել նարնջագույնը, դեղինը և օքրան, կանաչի բոլոր երանգները և անգամ կարմիրը։ Այստեղ կարևորը չափավորությունն է․ եթե կոստյումը վառ է, դետալներն ու աքսեսուարները պետք է հասցնել նվազագույնի, իսկ եթե զուսպ է՝ համարձակ զարդարեք ձեզ հսկայական վառ թիթեռ-փողկապով։

Եթե դուք կոստյումների սկզբունքային հակառակորդ եք, ապա հագեք կոկիկ ջինսեր կամ ձեզ դուր եկող ցանկացած ոճի նորաձև տաբատ: Վառ վերնաշապիկը կամ տպավորիչ պուլովերը նույնպես շատ տեղին կլինեն և գերազանց կլրացնեն ձեր ազատ ոճի հանդերձանքը:

Ի դեպ, ազատ, թեթևակի անփույթ հագնված տղամարդը բարձր կգնահատի նրբագեղ հագնված իր ուղեկցուհուն, բայց շքեղության գագաթնակետը նույն երանգում և ոճով հագնված զույգն է։

Կոշիկներ ամանորյա պարահանդեսի հանար

Այստեղ կարևոր սկզբունքը միայն և միայն հարմարավետությունն է։ Նրբագեղ, կիսաճտքավոր կամ սպորտային կոշիկներ՝ ընտրությունը ձերն է, կարևորն այն է, որ դուք կարողանաք պարել մինչև լույս առանց ծամածռելու դեմքը ցավից։ Գույները՝ սպիտակ ու սևից մինչև արծաթագույն և ոսկեգույն։ Կրունկները՝ որոնցով ձեզ հաստատուն կզգաք անգամ երկու գավաթից հետո։ Միակ արգելքը վերաբերում է հողաթափերին, թեկուզ դիզայներական կամ վառ։ Մերժեք այս տարբերակը, եթե նույնիսկ ընտանեկան երեկույթ եք նախատեսում հարազատների համար։ Հակառակ դեպքում ամբողջ տարին այդպես էլ կանցկացնեք, քսքստացնելով հողաթափերը, բայց արդյո՞ք սրա մասին եք երազում։ Բացի այդ, նրբագեղ Սպիտակ առնետը ձեզ նկատողություն կանի։


2020թ Սպիտակ մետաղական առնետի տարվա դիմահարդարում

Բոլոր տարիքի գեղեցկուհինե՛ր, ձեր ամանորյա կերպարը հիանալիորեն կլրացնի գրագետ ընտրված դիմահարդարումը։ Մետաղական առնետը ողջունում է վառ, տպավորիչ և նույնիսկ մի փոքր ագրեսիվ լուծումները։ Հետևաբար, թույլատրվում է ամեն ինչ․փայլ, մետաղական երանգի կոպերի ներկ, “ոսկեղեն-ադամանդեղեն” և այլն։ Բայց հիշեք, որ ամանորյա պարահանդեսը գեղեցկության տոն է այլ ոչ՝ անճաշակության, ուստի արտահայտիչ դարձրեք կամ աչքերը, կամ շուրթերը։ Հակառակ դեպքում չափը կանցնի, ինչը կարող է չարժանանալ նրբագեղ առնետի դրվատանքին։

Ի դեպ, մինիմալիստական տպավորիչ լուծումները, որոնք կոչվում են նյուդ (դիմահարդարում առանց դիմահարդարման) շարունակում են արդիական լինել։ Այնպես որ, եթե դքուք բնականի կողմնակից եք, նոր տարվա գիշերն էլ հետևեք ձեր սկզբունքներին։

Եվ, անշուշտ, հաշվի առեք, որ ամանորյա դիմահարդարումը պետք է մնայուն լինի․ ձնախառն քամին և ամանորյա խմիչքի ցայտերը չպետք է խանգաեն ձեզ գեղեցիկ լինել ամբողջ գիշեր:

2020թ ամանորյա մատնահարդարում․ հիշում ենք ճաշակի մասին

Ինչպես հիշում եք, այժմ նորաձ են լավ մշակված եղունգներն առանց վառ լաքի, խելահեղ նախշերն ու փայլում քարիկներն արդեն վաղուց արդիական չեն։ Նոր տարում այս ամենն այնքան էլ խիստ չէ․ հագուստի երանգի վառ լաքը ողջունելի է։ Բայց վճռական “ոչ” ենք ասում եղունգներին պատկերված փաթիլներին, ձնեմարդուկներին և փոքրիկ առնետներին։

Եթե դուք չեք սիրում վառ, միագույն եղունգներ, ապա կարող եք ընտրել թափանցիկ, բնական գույներ, ինչպես նաև սպիտակի կաթնագույնի, սերուցքագույնի և այլն տարբեր երանգներ։ Սպիտակ առնետն անպայման կգնահատի ձեր հավատարմությունն իր ամենասիրված գունաշարքին։

2020թ ամանորյա հագուստի ընտրությունն ըստ կենդանակերպի նշանների

Խոյ

Խոյերը կարող են քաջորեն ընդգծել իրենց էներգիան, կրքոտությունը և իմպուլսիվությունը։ Հետևաբար, կարող եք համարձակ կրել վառ գույների հագուստ ընդհուպ մինչև ճճացող կարմիրը։ Տեղին են նաև բոլոր տեսակի փայլերը, ուլունքները, ստրազները։ Մի խուսափեք ընդգծել հանդուգն կերպարն աչքի ընկնող աքսեսուարներով և վառ դիմահարդարմամբ։

Ցուլ

Այս նշանի լրջամտությունը լավագույնս կընդգծեն դասական գույները․ դարչնագույնը, մուգ կանաչը, միշտ տեղին է սևի ու սպիտակի համադրությունը։ Ցուլերի համար ամանորյա լավ լուծում են ատլասը, թավիշը և այլ “սոլիդ” գործվաքները։ Ցանկալի է, որ այս գործվածքներից հագուստը լինի միագույն, լրացված խոշոր զարդերով, այդ թվում նաև ոսկուց և դեղին մետաղներից։

Երկվորյակ

Երկվորյակներին խորհուրդ է տրվում դիմավորել Սպիտակ մետաղական առնետի տարին սառը բաց գույնի հագուստով: Ինչպես միշտ, սպիտակ գույնի բոլոր երանգները գերժամանակակից են, Երկվորյակներին կսազի նաև բաց մոխրագույն, մարգարտագույն և արծաթագույն հագուստը: Զարդերը պետք է լինեն նրբագեղ և համեստ են, բայց միևնույն ժամանակ՝ թանկարժեք:

Խեցգետին

Աստղագուշակները ռոմանտիկ Խեցգետիններին խորհուրդ են տալիս առաջնահերթություն տալ թռչող ուրվագծերին, եթերային մետաքսին, բաց երանգներին, ներառյալ ծովային տարրերքը հիշեցնողները: Այս դեպքում կարելի է խախտել կապույտի արգելքը. ձեր ամանորյա հանդերձանքի համար նուրբ կապույտ գույնը շատ տեղին կլինի և չի վիրավորի հանդուրժամիտ առնետին:

Առյուծ

Ոսկի, արծաթ, մետաղագույն, տպավորիչ աքսեսուարներ՝ առնական Առյուծը պատրաստ է հանդիպել Մետաղական առնետի հետ: Իսկ ում դուր չի գալիս, թող հեռանա ճանապարհից, գազանների թագավորն է գալիս:

Կույս

Թանկ և նրբագեղ՝ սա է Կույսերի նշանաբանը 2020թ դիմավորելիս։ Թափվող, երկար կամ փոքրիկ սև զգեստ, մետաքսյա կոմբինեզոն, տպավորիչ կոստյում տաբատով, թանկ աքսեսուարներ․ նորաձև առնետն անպայման կգնահատի ձեր ճաշակը։

Կշեռք

Ուրախություն և զվարճանք, սա պետք է ճառագի այս նշանի ամանորյա հանդերձանքը: Մի փոքր արևելյան շուքը ձեզ չի խանգարի, և ընդհանրապես, մի վախեցեք որոշ չափազանցությունից, դա սազում է ձեզ: Առնետն ըմբռնումով կվերաբերվի ձեր պայծառ և անմիջական էության առանձնահատկություններին:

Կարիճ

Ձեր նշանը Կարի՞ճն է, նշանակում է կրքոտությունը ձեր տարրերքն է։ Ուրեմն մի զսպեք այն ամանորյա գիշերը։ Ազատություն տվեք ձեզ հագուստում․ստրազներ, վառ դետալներ, հանդուգն կտրվածքներ, բաց ուսեր, տպավորիչ աքսեսուարներ՝ այս ամենը ողջունվում է․Վառ էության առանձնահատկությունները գերազանց կընդգծի համապատասխան դիմահարդարումը։

Աղեղնավոր

Ազատությունը ձեր նշանաբանն է Նոր տարվա գիշերը: Հագնվեք այնպես, ինչպես ցանկանում եք, տարվա գլխավոր գիշերը ձեզ թույլատրվում է ամեն ինչ:

Այծեղջյուր

Այծեղջյուրները նման են 2020-ի տանտիրուհուն՝ Առնետին. Թե մեկը, թե մյուսը տնարար են, գնահատում են հարմարակեցությունն ու հարմարավետությունը, բայց միևնույն ժամանակ նրանք չեն մոռանում ճաշակի և նրբագեղության մասին: Հետևաբար, աստղագուշակները խորհուրդ են տալիս Այծեղջյուրներին ամանորյա կերպարը ստեղծելիս նախ և առաջ մտածել հարմարության մասին`փափուկ գծեր, ազատ ձևվածք, հարմարավետ կոշիկներ: Հարմարավետ տոնական հանդերձանքը կարելի է աշխուժացնել դիզայներական շարֆի միջոցով ստեղծված գեղեցիկ ծալազարդանքով:

Ջրհոս

Ամանորի գիշերը Ջրհոսը կարող է համարձակորեն փորձարկումներ անել:
Կտրուկ փոխեք ձեր իմիջը, զարմացրեք բոլորին: Եթե կյանքում դուք հանգիստ մոխրագույն մուկիկ եք, ապա Ամանորի գիշերը հայտնվեք կրքոտ վագրի կերպարով, թող Սպիտակ առնետը, ինչպես նաև ընկերներն ու հարազատները զարմանան ձեր փոփոխությամբ:

Ձուկ

Ըստ աստղագուշակի՝ կենդանակերպի վերջին նշանին խորհուրդ է տրվում հնարավորինս շատ հարգանքի նշաններ ցուցաբերել Սպիտակ առնետին: Դրա համար արժե հագնել բաց գույներ, իդեալականը կուրացնող սպիտակն է: Առնետը կգնահատի ձեր ուշադրությունն ու հարգանքը՝ պարգևելով ձեզ անմոռանալի Ամանորյա երեկո և շատ ուրախություն 2020 թ.։