Բավ է պառակտվել
21-12-2018 20:52

Ի՞նչ հագնել Նոր Տարուն։ Gisher.News- ը խորհուրդ է տալիս՝ ճաշակով և ոչ թանկ (լուսանկարներ)

Ամանորը պարզապես տոն չէ, երբ հավաքվում են հարազատներն ու ընկերները , ոչ էլ 10 օր տանը մնալու կամ որևէ վայր հանգստանալու մեկնելու հնարավորություն։ Ամանորը նոր սկիզբ է: Նոր նպատակներ, պլաններ ևւ երազանքներ: Զարմանալի չէ, որ մենք այդքան ուշադիր ենք ընտրում մեր հանդերձանքը այս օրվա համար: Այն պետք է արտացոլի մեր պատրաստակամությունը նորի, ավելի լավի հանդեպ և, որ ամենակարևորն է, մեզ հաճելի հիշողություններով հեքիաթային երեկո պարգևի։

Gisher.News-ի ոճաբանը լավագույն առաջարկություններն ընտրելիս չի մոռացել նաև խնայողության մասին։Չէ՞ որ ֆինանսական առումով տարին այնքան էլ հեշտ չէր։
Այդ իսկ պատճառով ներկայացված է այնպիսի բյուջետային զանգվածային շուկաների հանդերձանք, ինչպիսիք են՝ Mango-ն, Zara-ն, H&M-ը և Uterque-ը: Ձեզ մնում է միայն ընտրել համապատասխան ոճը և գույնը: Շնորհավո՛ր գալիք Նոր Տարին։

Արծաթե արքայադուստր

     

Փոթեր, մետաքս և կերպաս

     

Հիշողության մեջ մնալ

    

Արևի կաթիլ պաղ ջրում