Բավ է պառակտվել
05-11-2018 13:49

Երևանում որոշվել է “Թոփ-մոդել ԱՊՀ 2018” մրցույթի հաղթողը

 

Երևանում ամփոփվել են “Թոփ-մոդել ԱՊՀ” երկրորդ միջազգային մրցույթի արդյունքները, որի եզրափակիչը կայացել է նախօրեին։

Մրցույթի հաղթող է ճանաչվել Ռուսաստանի ներկայացուցիչ Դարյա Բարանովան, առաջին վիցե-միսս է ընտրվել Աննա Պոնոմարյովան Բելառուսից։ Երկրորդ վիցե-միսսի տիտղոսը բաժին է հասել ուկրաինուհի Քրիստինա Խոմչենկոյին, երրորդը՝ Սաֆինա Գաիբովային Տաջիստանից, իսկ չորրոդ վիցե-միսս է ընտրվել Հայաստանի ներկայացուցիչ Լենա Բաղդասարյանը։

“Թոփ-մոդել ԱՊՀ-2018” մրցույթի հաղթողը նվեր է ստացել թանկարժեք թագ, դրամական պարգև, ինչպես նաև միջազգային մրցույթներին մասնակցելու իրավունք, ուղեգրեր, նվերներ՝ բազմաթիվ հովանավորներից, հայտնի գործակալությունների գովազդներում նկարահանվելու և նորաձևության ցուցադրություններին մասնակցելու հնարավորություն:

Եզրափակչի մասնակիցները պարգևներ և մրցանակներ են ստացել նաև ժյուրիի և փառատոնի գործընկերների կողմից սահմանված այլ, մասնավորապես՝ Լավագույն ցուցադրություն, Լավագույն դեֆիլե, Ճշտապահություն, Կեցվածք և Քայլվածք անվանակարգերում:

Մրցույթին մասնակցելու համար հոկտեմբերի վերջին Հայաստան է ժամանել ընդհանուր թվով 30 պրոֆեսիոնալ մոդել ԱՊՀ-ից, նախկին խորհրդային հանրապետություններից, ինչպես նաև Արևելյան Եվրոպայից: Եզրափակիչ են անցել միայն 20 մասնակից Հայաստանից, Բելառուսից, Վրաստանից, Ղազախստանից, Ղրղստանից, Մոլդովայից, Ռուսաստանից, Տաջիկստանից, Ուզբեկստանից և Լատվիայից։ Եզրափակչում նրանք մասնակցել են ազգային տարազի, երեկոյան և հարսանյաց զգեստների ցուցադրություններին, ինչպես նաև անցել են հարթակով բիկինիով և լողազգեստով ու պատասխանել ժյուրիի հարցերին։

“Թոփ-մոդել ԱՊՀ-2018” միջազգային մրցույթն անց է կացվել Հայաստանում հոկտեմբերի 25-ից նոյեմբերի 5-ը։ Մրցույթի նախաձեռնողը «ՄԻՍՍ ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթի հիմնադիր և կազմակերպիչ, «Nairi Travel» տուրիստական գործակալության տնօրեն Նաիրի Մնացականյանն է:

Մրցութային ժյուրիի կազմում ընդգրկված են եղել տարբեր երկրների փարձագետներ։

Մրցույթի հիմնական նպատակն է բացահայտել աղջիկների, ովքեր ունակ են պատշաճ և բարձր մակարդակով ներկայացնել ԱՊՀ երկրները եվրոպական նորաձևության և կինոարտադրության ասպարեզում, հաղթողի համար ապահովել պրոֆեսիոնալ զարգացում և մասնագիտական աճ։