Բավ է պառակտվել
19-02-2019 15:55

85 տարեկան հասակում մահացել է լեգենդար դիզայներ Կառլ Լագերֆելդը

  

Փարիզում մահացել է լեգենդար մոդելագործ և լուսանկարիչ Կառլ Լագերֆելդը։ Նա 85 տարեկան էր։

“Ունենալով բեղմնավոր ստեղծագործական միտք ու անսահման երևակայություն, Կառլ Լագերֆելդը ուսումնասիրել է արվեստի բազմաթիվ ուղղություններ, այդ թվում՝ լուսանկարչություն ու կարճամետրաժ կինո: 1987 թվականից ի վեր Chanel նորաձևության տունը հաղթել է նրա տաղանդի շնորհիվ: Վերջիվերջո, չի կարելի խոսել Կարլ Լագերֆելդի մասին, չհիշատակելով նրա բնածին հումորի զգացումը և ինքն իր վրա ծիծաղելու ունակությունը”, - ասվել է Շանելի պաշտոնական հայտարարության մեջ:

Կարլ Լագերֆելդը ծնվել է 1933թ. սեպտեմբերի 10-ին Համբուրգում: 50-ականների սկզբին տեղափոխվել է Փարիզ, որտեղ սովորել է Բարձր նորաձևության սիդիկատին (Chambre Syndicale de la Couture Parisienne) կից դպրոցում: Դրանից հետո դիզայներն աշխատել է Jean Patou, Charles Jourdan, Chloé, Krizia նորաձևության տներում: Վերջին տարիներին Լագերֆելդը եղել է Chanel ֆրանսիական նորաձևության տան և իտալական Fendi ապրանքանիշի գեղարվեստական տնօրենն, ինչպես նաև հավաքածուներ է ստեղծել սեփական նույնանուն ապրանքանիշի համար, համագործակցել է Մադոնայի և Քայլի Մինոուգի հետ, համատեղ հավաքածուներ է թողարկել այլ ապրանքանիշերի, օրինակ՝ H & M հետ։ Բացի այդ, դիզայների մասին նկարահանվել են մի շարք վավերագրական ֆիլմեր, այդ թվում ` “Lagerfeld Confidential”, “Un Roi seul” և “Karl Lagerfeld se dessine”: