Բավ է պառակտվել
17-02-2017 14:58

Yeezy Season 5՝ աշուն-ձմեռ 2017 (Հավաքածուի լուսանկարները)

Ցուցադրության առաջին հատվածն անցավ առանց մոդելների այն իրենից ներկայացնում էր ֆիլմ, որը ցուցադրվում էր Նյու Յորքի №59 նավամատույցի ընդարձակ սրահի կենտրոնում տեղադրված հսկա կուբի եզրամասերին: Ցուցադրության երկրորդ մասում հարթակ դուրս եկան Calabasas հավաքածուի հագուստներով մոդելները: Նշենք, որ հավաքածուն կրում է Կալիֆորնիական այն քաղաքի անունը, որտեղ գտնվում է Քիմի և Քանյեի տունը:
Իհարկե, ոչ ոք Yeezy Season 5 հավաքածույի տեսքից չի ուշաթափվի: Քանյեն առաջին դիզայները չէ, ով փորձում է կրկին շրջանառության մեջ դնել հինգ գրպաններով ջինսերը, adidas լոգոտիպը, կամ գրություններով հուդիները, բայց չնայած դրան սա արդեն իսկ լավ սկիզբ է:

Հիմնական էլեմենտները. հուդիներ և պուլովերներ, ջինսե վերնաշապիկներ և տաբատներ, շապիկներ և լայն բլուզներ, երկարաճիտք բարձր կոշիկներ, սպորտային կոշիկներ:
Սանրվածքներ և դիմահարդարում. Խոնավ չեզոք դիմահարդարում:
Հիմնական գույները. երկնագույն, խակի, կամուֆլյաժային, սև և մուգ մոխրագույն:
Ոճավորման հնարքներ. բաճկոններն ու բարձրաճիտք-բարձրակրունկ կոշիկներ՝ սպորտային բլուզներով, colour-matching՝ ջինսե վերնաշապիկ և տաբատ, կարմիր սպորտային բլուզ և կարմիր տաբատ և այլն, մորթու հետ համադրված սպորտային հագուստ:
Աքսեսուարներ. բեյսբոլային վերնաշապիկներ, կրունկներով բարձրաճիտ կոշիկներ, «մեսինջեր» պայուսակներ, սպորտային կոշիկներ:
Քաղվածք. Նյու Յորքյան փողոցային նորաձևություն, Կալիֆորնիայի ժամանակակից նորաձևություն, սպորտային համազգեստ: