Բավ է պառակտվել
10-04-2019 19:02

“Կատարյալ հրեշ”․ գիտնականներին առաջին անգամ հաջողվել է լուսանկարել սև անցքի իրադարձությունների հորիզոնը

Եվրոպացի գիտնականները սենսացիոն հայտարարություն են արել․ առաջին անգամ նրանց հաջողվել է լուսանկարել սև անցքը՝ Կույսի համաստեղության կուտակումներում գտնվող հեռավոր Messier 87 գալակտիկայի գերզանգվածային կոլապսարը։

Հեռավորությունը մինչև այդ սև անցք շուրջ 50 մլն․լուսային տարի է կամ գրեթե 500 կվիտիլիոն (500 միլիոն տրիլիոն) կիլոմետր։

“Այն, ինչ մենք տեսնում ենք [լուսնկարում] ավելի մեծ է, քան մեր ողջ արեգակնային համակարգը,- պարզանբանել է Բի-Բի-Սի-ին Նիդերլանդների Նեյմգեն համալսարանի պրոֆեսոր Հեինո Ֆալկեն։- Այս սև անցքի զանգվածը 6.5 միլիարդ անգամ գերազանցում է արևի զանգվածը։

“Սա ամենախոշոր սև անցքերից մեկն է, որը կարող է սկզբունքորեն գոյություն ունենալ,- հավելել է պրոֆեսորը։ - Կատարյալ հրեշ, Տիեզերքի գերծանր քաշային չեմպիոն”։

Սա այնքան կարևոր լուր է ամբողջ գիտական աշխարհի համար, որ լրագրողներին այդ մասին տեղեկացրել են չորս լեզվով միաժամանակ վեց քաղաքում՝ Բրյուսելում, Վաշինգթոնում, Սանտյագո-դե-Չիլիում, Թայբեում, Տոկիոյում և Շանհայում կազմակերպած մամլո ասուլիսում։

Բանն այն է, որ մինչ այժմ մեր բոլոր պատկերացումները սև անցքերի մասին եղել են զուտ տեսական։ Նրանց իրական գոյությունն անգամ թեկուզ և շատ համոզիչ, բայց լոկ գիտական հիփոթեզ էր։