Բավ է պառակտվել
16-01-2017 17:57

Adobe -ը մշակում է ծրագիր, որով սովորական լուսանկարները հնարավոր կլինի վերածել 3D-ի (Տեսանյութ)

 
Նոր սարքը կստանա Face Paint անվանումը: Նրա օգնությամբ կարելի կլինի մարդկանց դեմքերով 2D լուսանկարները վերածել 3D-ֆորմատի լուսանկարների: Ծրագիրը սովորակն լուսանկարին մասնակիորեն ծավալ է հաղոդում և թույլ է տալիս տարբեր անկյունների վրա պտտել նկարի վրայի դեմքը:
Այս ֆունկցիան թույլ է տալիս այնպես փոփոխել լուսանկարները, որ արված փոփոխությունները վերջնական տարբերակում մաքսիմալ բնական դիտվեն: Ֆունկցիան անփոխարինելի է նաև լուսանկարի վրա դիմահարդարում կամ ինչ- որ հատուկ նախշեր անելիս:
Այս նոր ֆունկցիան պատրաստվում են կցել Adobe-ի մյուս ծրագրերին: Ենթադրվում է, որ այն մեծ պահանջարկ կվայելի հատկապես դիզայներների և լուսանկարչական գործի վարպետների մոտ: