Windspeed Technologies աէրոտիեզերական ընկերությունը առավել համարձակների համար նախագիծ է ներկայացրել: Դեռ պարզ չէ VIP են այդ տեղերը, թե ոչ, սակայն հաստատ համարձակների համար են: Windspeed Technologies-ն առաջարկում է ինքնաթիռի վերևի հատվածում կառուցել լիովին թափանցիկ ապակյա նավախցիկ, որն արդեն պատկերավոր կերպով ներկայացված է: Խցիկն անպայման պատրաստված կլինի բարձր որակի ապակուց և ծածկված կոնդենսացիայի չենթարկվող թաղանթով:
Այդ տեղերի տոմսերը չեն վաճառում: Ըստ հեղինակների յուրաքանչյուր ցանկացող կարող է այցելել թռչող դիտորդական հարթակ, եթե, իհարկե քաջությունը բավարարի: