Բավ է պառակտվել
09-10-2019 11:20

Քիմ Քարդաշյանը և Ալեքսիս Օհանյանը իրենց անցած ճանապարհի մասին

 

«Ես անպայման ուզում եմ գնալ իրավաբանական դպրոց, ես հավատում եմ, որ հայրս ազդեցություն ունեցավ այդ որոշման վրա: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց համաշխարհային ճանաչում ունեցող Քիմ Քարդաշյանը: «Բայց ես գիտեմ, որ ինչ ճանապարհ էլ ընտրեմ, իր համար լավ կլիներ: Նա կհարգեր իմ ցանկացած որոշում: Նա տարիներ առաջ ինձ բացատրել է, թե որքան դժվար է գնալ իրավունքի ճանապարհով: Նա լավագույնն էր»,-ընդգծեց Քարդաշյանը:

Իսկ արդեն ելույթի ժամանակ Քիմը խոսել է իր ներքնաշորերի իր նոր հավաքածույի մասին։ Պատմել է, որ այդ տիպի արտադրանքը լինում է երկու գույնի՝ բաց մարմնագույն ու սև։ Քարդաշյանն նշել է, որ ինքը, հարազատները կարիք ունեին նոր գույների, և ինքը ստեղծեց դրանք՝ բոլոր գույներով, բոլոր գույների մաշկ ունեցողների համար։
Պարզվեց, որ իրավաբան ցանկացել է դառնալ նաև Ալեքսիս Օհանյանը։ Սակայն մի օր հասկացել է, որ դա «իրենը չէ»։ Պատմեց, որ այդ ժամանակ ոչինչ չուներ, այդ թվում՝ բիզնես հմտություններ, բայց ուներ 12 հազար դոլարի չեկ ու այդ գումարը ներդրում արեց Reddit-ում։ Օհանյանը անկեղծացել է,որ այդ նախաձեռնությունը հաջողվել է, քանի որ աշխատել են ոչ այնքան փորձառու, բայց շատ ամբիցիոզ մարդիկ։ Ալեքսիս Օհանյանը ներկայացրեց Reddit ցանցի վաղ շրջանը՝ 2005 թվականը։
«Reddit-ում բոլորն ունեն օգտանուններ։ Եվ եթե դուք տեսել եք այնտեղի առաջին մոտ 4 ամիսների գրառումները, եթե նույնիսկ այնտեղ երևում է, որ մեծ թվով մարդիկ են գրառումներ կատարել, այդ բոլորն ուղղակի ես էի գրում՝ տարբեր անուններով»,- ժպիտը դեմքին հիշեց Օհանյանը։
Ապա նա շարունակեց կատակն ու ասաց, որ հիմա այնտեղ մեծ մասն իրական մարդիկ են, ֆեյքերը քիչ են։
Արդեն լրագրողների հետ զրույցում Ալեքսիս Օհանյանը ասաց, շատ ուրախ է, որ նման միջազգային իրադարձության մասնակիցն է Երեւանում: Օհանյանը նշեց, որ մայրաքաղաքը համաժողովի օրերին աշխարհի ուշադրության կենտրոնում է, ու ՏՏ ոլորտում Հայաստանը մեծ ներուժ ունի եւ դա ամեն օր ավելանում է։