Բավ է պառակտվել
30-01-2015 09:58

«Ալկոտել»-ը ստեղծել է iPhone 6-ի կլոնը

Ռուսական «Ալկոտել» ընկերությունը թողարկել է teXet iX-maxi սմարթֆոնը, որն իր դիզայնով նման է ամերիկյան Apple ընկերության iPhone 6 սմարթֆոնին: 
Ինչպես հայտնում է lenta.ru-ն, նոր մոդելն ունի կլորացված անկյուններ, պլաստմասսայե ներդիրներ և ամեն մի մանրուքով նման է մեծ պահանջարկ վայելող iPhone 6-ին: 
Սակայն ինչ վերաբերում է դրա տեխնիկական բնութագրին, ապա ռուսական տարբերակն անհամեմատ ավելի թույլ է: Թեև դրա ու iPhone 6-ի էկրանների անկյունագիծը նույնն է, սակայն էկրանի լուծաչափը տարբեր է:
teXet iX-maxi-ն գործում է Android 4.4 օպերացիոն համակարգով և համալրված է քառամիջուկ MT6582 պրոցեսորով: Մոդելը վաճառքում կհայտնվի փետրվարի կեսերին՝ 179 դոլար գնով: