Բավ է պառակտվել
14-05-2015 14:05

Apple-ը կստեղծի նոր երաժշտական ծառայություն

Apple-ի նոր երաժշտական ծառայությունը, որը, ըստ երևույթին, կոչվելու է Apple Music, իրենից ներկայցնելու է կատարողների համար նախատեսված սոցցանց: Երաժիշտները կկարողանան ստեղծել սոցանցում էջեր և հրապարակել իրենց ձայնագրությունները, լուսանկարները, տեսանյութերը կամ համերգների հայտարարություններ, ինչպեսնաև տեսանելի դարձնել այդ ամենը իրենց գործընկերների համար: Իրենց հերթին երաժշտության սիրահարները կկարողանան արձագանքել աստղերի հրապարակումներին iTunes-ում իրենց էջի միջոցով: Միևնույն ժամանակ նրանք չեն կարողանա տվյալ սոցցանցում իրենց էջը բացել: Սոցցանցի կարևորագույն գործառույթն է Artists Activity («Կատարողների ակտիվությունը»), որը ցանկության դեպքում կարելի է անջատել կարգավորումներում: Սոցցանցը հասանելի է լինելու iOS-ում, Android-ում և Mac-ում առկա Apple-ի տարբերակների համար: Երաժշտական ծառայությունը կկազմի թարմացված iOS 8.4-ի երաժշտության հավելվածի մասը և հիմնված է Beats Music-ի հավելվածի վրա, որը վերամշակվել է հատուկ Apple-ի էկոհամակարգի համար: Beats Music-ի «ամպ»-ում գտնվող գրադարանի սեփականատերերը կկարողանան այն ուղղել դեպի Apple Music: Apple-ը մտադիր է թողարկել իր նոր ծառայությունը հունիսի վերջին, իսկ ծառայության գովազդը տեղի կունենա հունիսի 8-ին Worldwide Developers Conference (WWDC) հեղինակների համար ընկերության համաժողովի ժամանակ: Նախատեսվում է, որ Apple Music-ը վճարովի է լինելու, սակայն նախապես թողարկվելու է անվճար փորձնական տարբերակը: