Բավ է պառակտվել
14-09-2016 10:06

Apple-ը նոր օպերացիոն համակարգ է թողարկել՝ iOS 10-ը

Apple ընկերությունն իր բջջային սարքավորումների համար պաշտոնապես նոր օպերացիոն համակարգ է թողարկել՝ iOS 10-ը, որը հասանելի կլինի iPhone-ի բոլոր մոդելների համար՝ սկսած iPhone 5-ից, ինչպես նաեւ iPad-երի համար՝ սկսած iPad mini 2-ից: 

Նոր համակարգը հասանելի է ծրագրային ապահովման անվճար թարմացման տեսքով, ինչպես նաեւ հնարավոր է ներբեռնել iTunes-ի միջոցով:

Համակարգում փոփոխություններն առնչվել են էկրանի արգելափակմանը, Siri ձայնային օգնականին, ստեղնաշարին, ֆոտոպատկերասրահին, անձնական հաղորդագրություններին: