Բավ է պառակտվել
12-04-2019 15:14

Ապրիլի 12-ն ավիացիայի և տիեզերագնացացության համաշխարհային օրն է

Ապրիլի 12-ին ամբողջ աշխարհը նշում է ավիացիայի և տիեզերագնացացության՝ տիեզերք մարդու առաջին թռչիչքին հիշարժան օրվան նվիրված տոնը։ Սա յուրահատուկ օր է՝ գիտության և տիեզերագնացության ոլորտում աշխատող բոլոր մարդկանց տրումֆի օրը։

Մեր երկրում որպես տոնական Տիեզերագնացության օրը սահմանվել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով 1968 թվականի ապրիլի 12-ին, իսկ միջազգային է դարձել 1968 թվականին՝ Ավիացիայի միջազգային ֆեդերացիայի կոնֆերասի ժամանակ։

Ի դեպ, 2011 թվականից ի վեր այն ստացել է ևս մեկ անվանում՝ Տիեզերք մարդու թռիչքի միջազգային օր (International Day of Human Space Flight)։ 2011 թ. ապրիլի 7-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հատուկ լիագումար նիստում Ռուսաստանի նախաձեռնությամբ ընդունվել է թիվ A/RES/65/271 պաշտոնական որոշումը` տիեզերքի հետազոտության առաջին քայլի 50-ամյակի կապակցությամբ: Բանաձևի համահեղինակ է դարձել ավելի քան 60 պետություն։

1961թ. ապրիլի 12-ին ԽՍՀՄ քաղաքացի, ավագ լեյտենանտ Յ. Գագարինն աշխարհում առաջին անգամ "Վոստոկ” տիեզերական հռթիռով պտույտ է կատարել Երկրի ուղեծրի շուրջը, բացելով տիեզերք մարդկության թռիչքների դարաշրջանը:
Թռիչքը, որը տևել է ընդամենը 108 րոպե, հզոր առաջընթաց է հանդիսացել տիեզերքի նվաճման գործում: Յուրի Գագարինի անունը լայն ճանաչում է ստացել աշխարհում, իսկ առաջին տիեզերագնացը ժամանակից շուտ ստացել է մայորի և Խորհրդային Միության հերոսի կոչում:

Ինչպես հայտնի է, նախքան մարդու տիեզերանավ նստելը տիեզերք են ուղարկվել մարդու չորքոտանի բարեկամները։ 1960 թվականի օգոստոսին խորհրդային Բելկա և Ստրելկա շները “Սպուտնիկ-5” տիեզերանավով մեկօրյա տիեզերական ուղեծրային թռիչք են կատարել և վերադարձել Երկիր։

Տիեզերագնացության պատմության մեջ առաջին միջազգային թռիչքը 1975 թվականի հուլիսի 15-ին իրականացրել են խոհրդային “Սույուզ -19” և ամերիկյան “Ապոլոն” տիեզերանավերը։

Մուտք գործելով 21-րդ դար մենք ականատես ենք եղել տիեզերական տեխնիկայի ապշեցուցիչ հաջողությունների․երկրի շուրջն են պտտվում տասնյակ հազարավոր արբանյակներ, տիեզերական ապարատներն իջել են Լուսնի վրա, այնտեղից բերելով հողի նմուշներ։ Հետագայում ավտոմատ զոնդեր են իջել Մարսի և Վեներայի վրա, մի քանի տիեզերական ապարատ դուրս է եկել Արեգակնային համակարգի սահմաններից՝ ուղերձ կրելով արտերկրային քաղաքակրթություններին։

Այդ պատճառով, հռչակելով այս տոնը՝ Տիեզերք մարդու թռիչքի միջազգային օրը, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան խորը համոզմունք է հայտնել, որ “մարդկության ընդհանուր շահն է աջակցել մարդկության համընդհանուր սեփականություն հանդիսացող տիեզերական տարածության հետազոտմանն ու օգտագործմանը խաղաղ նպատակներով, այդ գործունեության ընդլայնմանն՝ ապահովելով, որ բոլոր պետությունները հնարավորություն ունենան օգտվել դրանից բխող օգուտներից”։

Իսկ տոնն առաջարկվել է միջազգային մակարդակով նշել յուրաքանչյուր տարի ապրիլի 12-ին, ի նշանավորում մարդկության համար տիեզերական դարաշրջանի սկսվելուն, վերահաստատելով տիեզերական գիտության և տեխնիկայի կարևոր ներդրումը կայուն զարգացման նպատակների իրականացման և պետությունների և ժողովուրդների բարեկեցության բարելավման, ինչպես նաև ի ապահովություն իրենց ձգտմանը՝ պահպանել տիեզերական տարածությունը խաղաղ նպատակների համար։

Եվ այսօր, ապրիլի 12-ին, տոնի առիթով տարբեր երկրներում անցկացվում են բազմաթիվ միջոցառումներ` ցուցահանդեսներ, կոնֆերանսներ, գիտալուսավորչական և կրթական դասախոսություններ, սեմինարներ, ֆիլմերի ցուցադրումներ և այլն: Այսպես, Ռուսաստանում, Տիեզերագնացության գլխավոր թանգարանում, նախապատրաստվում են հատուկ նախագծեր, շատ ռուսական ուսումնական հաստատություններ և պլանետարիումներ անցկացնում են ցուցահանդեսներ և ակցիաներ, հասարակական կազմակերպությունները կազմակերպում են հանդիսավոր հավաքներ և այս օրվան նվիրված այլ միջոցառումներ: Ի վերջո, սա ընդհանուր տոն է, որը կապում է Երկրի մարդկանց անցյալը, ներկան և ապագան:

Ի դեպ, ամեն տարի հոկտեմբերին անց է կացվում Տիեզերքի համաշխարհային շաբաթը նվիրված մեկ այլ նշանակալից իրադարձության․ 1957 թվականի հոկտեմբերի 4-ին ուղեծիր է դուրս բերվել աշխարհում առաջին Երկրի արհեստական արբանյակը։