Բավ է պառակտվել
23-02-2022 22:00

Հայաստանը Ռուսաստանի և Բելառուսի հետ կօգտագործի ռազմական նշանակության արբանյակային կապ

Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել 2018 թվականի հունիսի 6-ին ստորագրված՝ «Ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգերի օգտագործման և դրանց հետագա կատարելագործման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:
Ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգերի օգտագործումը և կատարելագործումն իրականացվում են համաձայնագրի մասնակից պետությունների զինված ուժերի կառավարման հուսալիության բարձրացման և դրանց միջև փոխգործակցության կապերի կազմակերպման նպատակներով:

Ըստ գործադիրի՝ համաձայնագրի շրջանակում համագործակցությունը հնարավորություն կընձեռի օգտագործել ռազմական նշանակության կապի ժամանակակակից տեսակներն, ինչպես նաև արբանյակային կապի համակարգերն ՀՀ զինված ուժերի կարիքների համար։
Համաձայնագիրը Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի կառավարությունների ներկայացուցիչների կողմից ստորագրվել է 2018 թվականի հունիսի 6-ին Կիզիլում: Համաձայնագրի իրագործումը նաև նախատեսում է ԱՊՀ մասնակիցների ռազմական նշանակության արբանյակային կապի ինտեգրված համակարգի ստեղծում ՝ նրա ազգային հատվածների ծավալման միջոցով: