Բավ է պառակտվել
15-03-2019 15:14

Հայաստանը պատրաստվում է Լուսնի յուրացմանը

Հայաստանի կառավարությունը շրջանառության մեջ է դրել “Տիեզերական գործունեության մասին” օրենքի նախագիծը, գրել է “Ժամանակ” թերթը։

“Փաստաթղթի նախաբանում նշվել է, որ տիեզերական տարածության, այդ թվում՝ Լուսնի և այլ երկնային մարմինների հետազոտումը և շահագործումը Հայաստանի պետական շահի կարևորագույն առաջնահերթություններ են հանդիսանում”,- ասվել է հոդվածում։

Հրապարակման հեղինակները ափսոսանք են հայտնել, որ նախագծում չի նշվել, ե՞րբ է Հայաստանը սկսելու լուսնի ուսումնասիրությունը:

Միևնույն ժամանակ, “Ժողովուրդ թերթը նշել է, որ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը մտադիր է Հայաստանը դարձնել առավել գրավիչ երկիրներից մեկը տիեզերական ոլորտում աշխատելու համար:

“Ավելին, այս գերատեսչությունն անգամ առաջարկում է օրենսդրական փոփոխություններ, նշելով, որ տիեզերական արդյունաբերության ոլորտից բյուջե է մուտքագրվում 0 դրամ, այն դեպքում, երբ տիեզերական արդյունաբերության համաշխարհային շուկայի ծավալները կազմում են տարեկան շուրջ 270 մլրդ դոլար”,- նշվել է հոդվածում։

Պարբերականը գրել է, որ Հայաստանում գոյություն չունի ոչ միայն տիեզերական արդյունաբերություն, այլև այդ ոլորտին առնչվող արտադրանք թողարկող կազմակերպություններ։

“Սակայն, չնայած դրան, տրանսպորտի նախարարությունում համոզված են, որ Հայաստանում կձևավորվի տիեզերական արդյունաբերության ոլորտի մասնագետների որակյալ սերունդ՝ ինժեներներ, կոնստրուկտորներ, մեխանիկներ։ Եվ մի օր մենք կյուրացնենք տիեզերքը”,- եզրափակել են հոդվածի հեղինակները։