Բավ է պառակտվել
14-06-2022 16:40

Հայաստանը մտադիր է հասանելիություն ստանալ ԱՊՀ ռազմական նշանակության արբանյակներին

Հայաստանի ԱԺ-ն երեքշաբթի քննարկեց «Ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգերի օգտագործման և դրանց հետագա կատարելագործման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը, որով Հայաստանը հասանելիություն կստանա ԱՊՀ երկրների ռազմական նշանակության արբանյակներին։

Նախագիծը ներկայացնող Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանն ասաց, որ համաձայն փաստաթղթի՝ ԱՊՀ երկրները հասանելիություն են ստանում ԶՈՒ կառավարումը և նրանց միջև փոխգործակցությունը բարելավելու նպատակով։

Նա նշեց, որ այս համաձայնագիրը ստորագրվել է Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի կողմից 2018 թվականին։ Միաժամանակ նշվել է, որ Հայաստանը կվավերացնի համաձայնագիրը մեկ վերապահումով. եթե հետագայում համաձայնագրին միանա այլ երկիր, ապա Հայաստանը առանձին որոշում կկայացնի իր մասնակցության վերաբերյալ։