Բավ է պառակտվել
07-10-2019 19:27

Հայաստանը մտադիր է դառնալ տեխնոլոգիական կենտրոն.Նիկոլ Փաշինյան

“Այսօր մենք գտնվում ենք տնտեսական հեղափոխության շրջափուլում, որը տեղի է ունենում ապակենտրոնացման շնորհիվ”,֊ WCIT-2019 համաժողովի բացմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը նշեց, որ այս պահին ունենք 7 տոկոս տնտեսական աճ, հույս հայտնեց, որ այս ամենին կհաջորդի տեխնոլոգիական հեղափոխությունը, ինչն էլ կհանգեցնի նրան, որպեսզի Հայաստանը դառնա տեխնոլոգիական նորարական կենտրոններից մեկը։ Փաշինյանը տեղեկացրեց, որ նոր ստեղծվող տեխնոլոգիական ընկերությունների համար հարկային արտոնություններ են նախատեսվել ու մինչև 2023 թվականը ազատված են շահութահարկից։Վճարելու են ընդամենը 10 տոկոս եկամտային հարկ։

Նշենք, որ համաժողովի շրջանակում Երևանը 70 երկրից ավելի քան 2500 առաջնորդի, մտավորականների, քաղաքական գործիչների և ձեռնարկատերերի է հյուրընկալել՝ քննարկելու տեխնոլոգիաների ոլորտի ամենաարդիական քաղաքական, էթիկական, տնտեսական և սոցիալական հարցերը։

Արմինե Գևորգյան