Բավ է պառակտվել
06-07-2022 19:00

Հայաստանը վավերացրեց տիեզերական ոլորտում ԱՊՀ պետությունների համատեղ գործունեության իրականացման համաձայնագիրը

Հայաստանի խորհրդարանը վավերացրեց Խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման եւ օգտագործման ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների համատեղ գործունեության իրականացման մասին համաձայնագիրը: Կողմ է արտահայտվել 54 պատգամավոր։

Վավերացման նախագծի հիմնական նպատակը Հայաստանը Տիեզերական հարցերի միջպետական ​​խորհրդի լիիրավ անդամ դառնալն է։ Նախկինում Հայաստանին տրվել էր դիտորդի կարգավիճակ, ինչի արդյունքում նա չուներ իրավունք մասնակցելու քվեարկությանը կամ ձայնի իրավունք՝ խորհրդի նիստերի շրջանակներում որոշումների կայացման ժամանակ։

Ներկայացնելով նախագիծը՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանը հայտնեց, որ համաձայնագիրը ստորագրվել է 2018թ. նոյեմբերի 2-ին՝ Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի Հանրապետության և Ուզբեկստանի Հանրապետության կառավարությունների կողմից: Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2019թ. սեպտեմբերի 20-ին Բելառուսի, Ղազախստանի, Ուզբեկստանի համար: 2019թ․ դեկտեմբերի 21-ին այն ուժի մեջ է մտել Ռուսաստանի, իսկ 2020թ․ դեկտեմբերի 13-ին՝ Տաջիկստանի համար։