Բավ է պառակտվել
30-04-2019 16:14

Հայաստանին հասանելի կլինեն ռուսական արբանյակներից ստացված տվյալները

“Ռոսկոսմոս” կորպորացիայի կառույցներից մեկը՝ “Ռուսական տիեզերական համակարգեր” հոլդինգը հայտարարել է Երկրի մակերևույթի հեռահար զոնդավորման (ԵՀԶ) տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության պայամանգիր ստորագրելու մասին։ Այս տեղեկությունը հրապարակել է ռուսական ընկերության մամլո ծառայությունը։

Համաձայնագիրը ստորագրել է “Գեոկոսմոս” ընկերությունը, որը հայկական առաջատար ընկերությունն է տիեզերական գործունեության ոլորտում։ Պայմանագրի շրջանակներում Երևանը հասանելիություն կստանա ռուսաստանյան ուղեծրային խմբավորման՝ ԵՀԶ միջոցով ստացված տվյալներին։

Պայմանագիրը ստորագրվել է ենթալիցենզավորման իրավունքով, ինչի շնորհիվ հայկական ընկերությունը հնարավորություն կունենա օգտագործել ստացված տեղեկություններն իր պարանքներում և ծառայություններում, ինչպես նաև տարածել այն։

Համաձայնագրի շրջանակներում կողմերն արդիականացնելու են Հայաստանում գտնվող տվյալների ընդունման և մշակման կայանը։ Մոսկվան և Երևանը քննարկում են նաև համատեղ կառուցվածքի ստեղծման հնարավորությունը, որը կզբաղվի Երկրի հեռահար զոնդավորման համար սարքերի պատրաստումով, ինչպես նաև տիեզերական նկարահանումների արդյունքում ստացված տվյալների ծրագրային ապահովմամբ և մշակման ծառայություններով։

“Գեսկոսմոս”

Ընկերությունը սերտորեն համագործակցում է Հայաստանի պաշտպանական կառույցների հետ։ Այսպես, 2017 թվականին հայտարարվել էր, որ ընկերությունը պայմանագիր է ստորագրել երկրի պաշտպանության նախարարության հետ։ Ռազմական գերատեսչությունը հետաքրքված էր օպերատիվ հետախուզում իրականացնել տիեզերալուսանկարների օգտագործմամբ։

Նման տեղեկատվության ձեռքբերման և տիեզերք հայաստանյան արբանյակի արձակման նախապատրաստական աշխատանքների շրջանակներում կառավարությունը հատկացրել է 300մլն. դրամ (625հազ. դոլար) ”Գեոկոսմոս”-ի “ընդունիչ կայանի ծրագրատեխնիկական համալիրն աշխատունակ վիճակի բերելու և արդիականացնելու” համար։

Դատելով Ռոսկոսմոսի հետ համագործակցության մասին տեղեկատվությունից, խոսվում է արբանյակային տվյալների ստացման և մշակման նույն կայանի մասին:

Ընկերությունների միջև համաձայնությունը ձեռք է բերվել այս տարվա մարտին Երևանում կայացած “ArmHiTec” ցուցահանդեսի ընթացքում:

Բացի ԵՀԶ ուղեծրային խմբավորումից՝ հայակական կողմը տվյալներ կստանա նաև “Аист-2Д” տիեզերական սարքից։

“Գեոկոսմոսը” Եվրասիական տնտեսական միության (որի անդամներից մեկը Ռուսաստանն է) արբանյակների արտադրության վերաբերյալ համաձայնագիր ստորագրած ընկերություններից մեկն է: