Բավ է պառակտվել
14-03-2022 12:30

Հայ գիտնականները Միջազգային աստղագիտական ​​միության ԳԱ-ում կներկայացնեն գալակտիկաների էվոլյուցիայի վերաբերյալ հետազոտության արդյունքները

Հայաստանի Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում իրականացվում է «Գալակտիկաների էվոլյուցիայի վաղ փուլերի բացահայտումն ակտիվ գալակտիկաների բազմալիքային ուսումնասիրության միջոցով» նախագիծը։

Բյուրականի աստղադիտարանի մամլո ծառայոթւյան հողորդմամբ՝ արդեն հրապարակվել է գիտական հոդված։ Նախատեսվում է արդյունքները ներկայացնել հունիսին կայանալիք Եվրոպական աստղագիտական տարեկան համագումարում և օգոստոսին կայանալիք Միջազգային աստղագիտական միության գլխավոր ասամբլեայում։

Նախգծի ղեկավարն է առաջատար գիտաշխատող, Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը։

Հետազոտության էությունը

Ժամանակակից աստղաֆիզիկայի հիմնական խնդիրների թվում են գալակտիկաների էվոլյուցիայի պարզաբանումը և ակտիվ գալակտիկաների ֆիզիկական հատկությունների ու դրանց էներգետիկ ռեսուրսների բացահայտումը։ Գալակտիկաների ակտիվությունը հատկապես բուռն կերպով դրսևորվում է նրանց էվոլյուցիայի վաղ փուլերում, այնպես որ ակտիվ գալակտիկաների բազմակողմանի ուսումնասիրությունները հիմք են հանդիսանում էվոլուցիայի պարզաբանման համար։

Մասնավորապես, ռենտգենյան, ենթակարմիր (ԵԿ) և ռադիո աղբյուրների հիման վրա կառուցվելու է ակտիվ գալակտիկաների մեծածավալ համասեռ ընտրանք, ինչն էապես կլրացնի և կհարստացնի օպտիկական տիրույթում բացահայտված դրանց ցանկը։