Բավ է պառակտվել
06-12-2022 12:50

Հայ գիտնականները մարդու հոգնածության աստիճանը «չափող» սարք են ստեղծել

Հայ գիտնականները ստեղծել են սարք, որը որոշում է մարդու հոգնածության աստիճանը և հոգեբանական վիճակը։

Այն մշակել են ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատողները «Փի Էս Այ» ընկերության աջակցությամբ և ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետի ու ՀՀ ԳԱԱ Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի գիտաշխատողների հետ համագործակցությամբ, հայտնում է ՀՀ ԳԱԱ մամուլի ծառայությունը։

«Ստաբիլոգրաֆ» կոչվող սարքը ունի 8 նոր՝ SFCO (Single-layer Flat-Coil-Oscillator) սենսոր։ Սարքի կիրառման ոլորտներն են բժշկություն՝ նյարդաբանական զննում, հետինսուլտային ռեաբիլիտացիա, վեստիբուլյար ապարատի խախտումների բուժում, սպորտ/ֆիթնես՝ հոգնածության աստիճանի և մկանային ծանրաբեռնվածության մոնիթորինգ, օդաչուների/մեքենավարների նախուղերթային զննում և այլն:

Սարքի բազմակողմանի փորձարկման արդյունքները կտպագրվեն ԱՄՆ «Review of Scientific Instruments» (AIP) ամսագրում 2023թ.։

Հայ գիտնականները «անտեսանելի» ներկ են ստեղծել անօդաչու թռչող սարքերի դեմ
Հայ փրկարարները Հալեպի փլատակների տակից դուրս են բերել երեք մարդու
Հայ գիտնականները Միջազգային աստղագիտական ​​միության ԳԱ-ում կներկայացնեն գալակտիկաների էվոլյուցիայի վերաբերյալ հետազոտության արդյունքները
Բացահայտելով թվային ապագան. Երևանում կկայանա առաջին Doing Digital ֆորումը
Աշխարհի չորս խոշոր համալսարանները սկսել են այլմոլորակային կյանք փնտրելու նախաձեռնություն