Բավ է պառակտվել
16-11-2016 16:04

Հայկական PicsArt–ն ընդգրկվել է iPhone-ի լավագույն հավելվածների հնգյակում

PicsArt լուսանկարների խմբագրման հայկական սթարթափի հավելվածը, ըստ համակարգչային տեխնոլոգիաների ճանաչված ամերիկյան պարբերականներից մեկի, ներառվել է 2016 թ.-ին iPhone-ի համար նախատեսված հավելվածների լավագույն հնգյակում:

Ինչպես նշում են հոդվածի հեղինակները, սա այն հավելվածների հնգյակն է, որ Apple-ի օգտատերերը պետք է անպայման ունենան իրենց սմարթֆոնի վրա:

Մասնավորապես, նրանք անվանել են PicsArt Photo Studio (IOS)-ը լուսանկաների համար նախատեսված լավագույն հավելվածը:

«PicsArt-ն օգտագործման համար պարզ հավելված է` ինտերֆեյսի գրավիչ դիզայնով, որը թույլ է տալիս խմբագրել լուսանկարները, ֆիլտրերի, տարատեսակ շրջանակների և այլ գործիքների կիրառմամբ կոլաժներ պատրաստել», - նշվում է հոդվածի մեջ:

PicsArt-ից բացի, լավագույն հնգյակում են ընդգրկվել նաև Viber-ը (տեսազանգեր), Dark Sky-ը (եղանակի տեսության հավելված), Fitbit (ֆիտնես-հավելված), Spotify (երաժշտական հավելված):

Հայկական սթարթափի հավելվածը համարվում է իր մրցակից աշխարհահռչակ անվճար Instagram հավելվածի արժանի մրցակիցը:

Հավելվածը ներբեռնվել է ավելի քան 300 հազար օգտատիրոջ կողմից` մեծամասնությամբ, Եվրոպայից և Ամերիկայից, ապա` ակտիվացել է Ասիան և մյուս երկրները:

PicsArt հայտնվել է 2015 թ.-ի լավագույն սթարթափների հնգյակում ըստ Forbes-ի` զբաղեցնելով վարկանիշային աղյուսակի հինգերորդ հորիզոնականը: Forbes-ը գնահատել է հավելվածի ընդհանուր արժեքը 250 մլն դոլար: