Բավ է պառակտվել
22-08-2019 16:00

Հայ գիտնականը հայտնաբերել է երկրաշարժերի կանխատեսման մեթոդ

 

Դոկտոր, երկրաֆիզիկայի պրոֆեսոր Սամվել Ցոլակի Հակոբյանն իր ամբողջ կյանքը նվիրել է սեյսմատեկտոնիկայի ոլորտին։ Երկար տարիների աշխատանքի և ամբողջ աշխարհի գիտնականների հետ հաջող համագործակցության շնորհիվ պարոն Հակոբյանը ստեղծել է տեխնոլոգիա, որի օգնությամբ հնարավոր է կանխատեսել երկրաշարժերը և փրկել մարդկային կյանքեր:

Սոցիալական նշանակության տեխնոլոգիական ծրագրերի https://lgg.foundation/ru/ հիմնադրամի հիմնադիր Գերման Լալայանի հետ համատեղ պրոֆեսոր Հակոբյանը մեծ ասուլիս է տվել Մադրիդում։ Երկրորդ խոշոր կոնֆերանսը կկայանա սեպտեմբերի 23-ին Երևանում։

Gisher.News-ը կտեղեկացնի կոնֆերանսի անցկացման վայրի և ժամանակի մասին։

Մեր խնդիրն է միավորել ուժերը հանուն առաջընթացի: Հայերից ավելի լավ ո՞վ գիտի, թե ինչ է երկրաշարժը ...

Նախագծի ներկայացման հիմնական նպատակն է տեղեկացնել երկրաշարժերը կանխատեսելու և կյանքեր փրկելու տեխնոլոգիայի գոյության մասին, առաջ տանել և ներդնել տեխնոլոգիան՝այդ թվում և UNISDR- ի կառույցներում, աջակցել ընկերության ներգրավմանը Private Sector Alliance for Disaster Resilient Societies (ARISE): կազմում։ Սա թույլ կտա միավորել համատեղ ջանքերը Սենդայան ծրագրի շրջանակներում շոշափելի ծրագրերի և նախաձեռնությունների իրականացման համար՝ 2015-2030թթ երկրաշարժերի և ցունամիների ռիսկը նվազեցնելու համար:

ԵՐԿՐԱՇԱՐԺԵՐԻ ԿԱՆԽԱՏԵՍՄԱՆ ՆՈՐ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ․անցում “նախնադարյան” մակարդակից դեպի ժամանակակից քաղաքակրթություն

Երկրաշարժերի կանխատեսման առումով մենք այժմ գտնվում ենք “նախնադարյան” փուլում, երկրաշարժերը տեղի են ունենում անսպասելի՝ հանկարծակիի բերելով մեզ։ Մենք չենք “տեսնում” մոտեցող վտանգը, այլ ժամանակ առ ժամանակ տեսնում ենք միայն դրանց աղետալի հետևանքները։ Սեյսմիկ էնթրոպիայի մեթոդը թույլ է տալիս հսկայական թռիչք կատարել երկրաշարժերի կանխատեսման ոլորտում, թույլ է տալիս վիզուալացնել ուժեղ երկրաշարժերի նախապատրաստման պրոցեսը աշխարհի ցանկացած վայրում, ստեղծել համակարգչային ինտելեկտ կարճաժամկետ կանխատեսումների համար, այսինքն՝ “նախնադարյան” մակարդակից անցնել երկրաշարժերից և ցունամիներից պաշտպանված ժամանակակից քաղաքակրթություն։ Իր համակողմանիության շնորհիվ մեթոդն արդեն այսօր թույլ է տալիս ստեղծել սեյսմիկ եղանակի գլոբալ ավտոմատացված համակարգ։ Լավ կարգված սեյսմիկ համակարգերի համար, որոնց թվում են, օրինակ՝ Իտալիան, Ճապոնիան, Կալիֆորնիան և այլն, կարելի է անել նաև հուսալի կարճաժամկետ կանխատեսում՝ կախված երկրաշարժի նախապատրաստման առանձնահատկությունից։ Այսպես, հնարավոր կլիներ անել կարճաժամկետ կանխատեսում 2003թ․սեպտեմբերի 28-ի (San Simeon), 2004թ․սեպտեմբերի 28-ի (Parkfield) երկրաշարժերի դեպքում հարավային Կալիֆորնիայում, 2011թ․ մարտի 11-ի (Tohoku) Ճապոնիայում, 2011թ․հոկտեմբերի 23 (Van) արևելյան Թուրքիայում, 2016թ․ապրիլի 15-ի (Kumamoto, Kyushu) Ճապոնիայում, 2016թ․հոկտեմբերի 30-ի (Norcia) Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժերի դեպքում, որոնք հանգեցրեցին ավերածությունների և զոհերի։ Այնուամենայնիվ, գործնականում դա հնարավոր կլիներ անել, եթե առաջարկվող տեխնոլեգիան նախօրոք ընդունված լիներ սեյսմոլոգների և պետական մարմինների կողմից։
Սեյսմիկ ռիսկերի նվազեցման համար նախատեսված սեյսմիկ էնթրոպիայի մեթոդի գործնական կիրառությունը պահանջում է մշակել կանխատեսման, նախազգուշացման և միջոցներ ձեռնարկելու նոր հայեցակարգ։ Մեր հետազոտությունների արդյունքներից ակնհայտ է դառնում, որ հարկավոր է վերանայել կանխատեսման շատ ավանդական հայացքներ, սեյսմիկ վտանգների քարտեզներ կազմելու, երկրաշարժերի հասցրած վնասների կանխարգելման կամ նվազեցման մեթոդները։ Սակայն դա չի հակասում այն ամենին, ինչ ձեռք է բերվել գիտնականների կողմից երկրաշարժերի կանխատեսման և սեյսմիկ ռիսկերի նվազեցման ոլորտներում, այլ, հակառակը՝ թույլ է տալիս միավորել այդ ջանքերը և էապես մեծացնել դրանց արդյունավետությունը։ Տեխնոլոգիան թույլ է տալիս երկրաշարժի նախապատրաստման տարբեր փուլերում սեյսմիկ էնթրոպիայի դիտարկման հիման վրա մշակել սեյսմիկ ռիսկերի նվազեցման նախնական միջոցառումներ։ Սա շատ կարևոր է ֆինանսավորման արդյունավետ բախշման և ուժեղ երկրաշարժներին նպատակաուղղված նախապատրաստվելու առումով։

2000-2018թթ ամբողջ աշխարհում երկրաշարժերից զոհվել է շուրջ 837 531 մարդ։ Միջինում՝ տարեկան 44 081 մարդ։ Երկրաշարժերի հասցրած նյութական վնասները հասնում են հարյուր միլիարդավոր դոլարի։ Զարգացած երկրներում երկրաշարժերի կանխատեսման ծրագրերը հաշվարկված են 20-30 տարվա համար՝ առանց երաշխավորված գործնական արդյունքների։ Այդ ընթացքում երկրաշարժերից և ցունամիներից կզոհվի շուրջ 1 322 430 մարդ, չխոսելով տուժածների և նյութական վնասի մասին։ UNISDR ծրագրի հիմնական նպատակն է 2030թ հասնել մահացության զգալի նվազեցմանը, տուժածների թվի և տնտեսական կորուստների կրճատմանը համաշխարհային մասշտաբով։ Մենք արդեն բացահայտել ենք առավել վտանգավոր գոտիները, որտեղ մոտակա 2-3 տարում տեղի կունենան աղետալի երկրաշարժեր՝ մարդկային զոհերով։ Այս գոտիների դիտարկումը պետք է համարել առաջնային և անհապաղ։ Այսօր արդեն մեր Ընկերությունների խումբը (որը ներառում է Սեյսմիկ Եղանակի Գլոբալ Մոնիթորինգի և Կանխատեսման Միջազգային Կենտրոնը) պատրաստ է տեղեկացնել սեյսմիկ եղանակի և սպասվող երկրաշարժերի մասին աշխարհի այս կամ այն տարածաշրջանում, ինչպես դա արվում է եղանակի կանխատեսման դեպքում։ Սա ցանկացած անձի հնարավորություն և իրավունք կտա տեղեկություն ստանալ և ինքնուրույն որոշում կայացնել։

Համակարգչային տեխնոլոգիան (ՀՏ) հիմնված է սեյսմիկ էնթրոպիայի արտադրության օրենքի վրա, որը Հակոբյանը հայտնաբերել է 1995թ, իսկ տեսականորեն ապացուցվել է 2013թ։ Այս օրենքը դիտարկվում է միայն նոր սեյսմիկ պարամետրերի (կումուլյատիվ էներգիայի և սեյսմիկ էնթրոպիայի) շրջանակներում, որոնք հաշվարկվում են ամենահուսալի և թափանցիկ տեղեկատվության՝ երկրաբանական միջավայրի - սեյսմիկ համակարգի (ՍՀ) որոշակի ծավալում տեղի ունեցած երկրաշարժերի կատալոգների հիման վրա։ Հետահայաց վերլուծությունը ցույց է տալիս, որ 750 պատմական հզոր երկրաշարժերի 96 տոկոսը ենթարկվում է նոր օրենքին։ Նոր օրինաչափությունները թույլ են տալիս կայուն կերպով վերահսկել սեյսմիկ անկայունությունը ժամանակի և տարածության մեջ, կանխատեսել վայրը, ժամանակը և ուժգնությունը, նախապատրաստման ամբողջ ժամանակի 97 տոկոսով բացառել երկրաշարժերը, իրականացնել դիտարկումներ և գնահատել սեյսմիկության զարգացման հնարավոր սցենարը, վերահսկել տրիգերային և տեխնոգեն սեյսմիկությունը, հաշվարկել սեյսմիկ վտանգների դինամիկ քարտեզներ, տեղեկացնել ուժեղ երկրաշարժերի, ցունամիների նախապատրաստման և դրանց հետևանքների մասին։

ՀՏ կիրառության առավելությունը.
• չի պահանջում դիտարկումների նոր ցանցերի ստեղծում.
• թույլ է տալիս վերահսկել ինչպես ցամաքն, այնպես էլ օվկիանոսի հատակը երկրաշարժի նախապատրաստման բոլոր փուլերում.
• թույլ է տալիս բարձրացնել երկրաշարժի կանխատեսման առկա մեթոդների արդյունավետությունը;
• թույլ է տալիս վերահսկել տեխնոգեն սեյսմիկությունը;
• թույլ է տալիս կառուցել սեյսմիկ վտանգի դինամիկ քարտեզներ և կատարելագործել շինարարական նորմերը և կանոնները.
• մոնիթորինգի պարամետրերը կայուն են, հուսալի, շատ տեղեկություններ են հավաքվել ամբողջ աշխարհում դրանց հաշվարկման համար.
• մոնիթորինգի պարամետրերը հաշվարկվում են (առցանց)` ելնելով համաշխարհային և տեղական սեյսմոլոգիական ցանցերից ստացված տվյալների հիման վրա.
• թույլ է տալիս պատկերացնել ուժեղ երկրաշարժերի նախապատրաստման գործընթացը.
• ժամանակի ընթացքում թույլ է տալիս բարձրացնել կանխատեսումների ճշգրտությունը, ստեղծել համակարգչային ինտելեկտ:

Կուտակված փորձ և ապրոբացիա: Մինչև 2019 թվականը բացահայտվել է վերին էներգետիկ մակարդակի ավելի քան 340 սեյսմիկ համակարգ, որոնք տեղակայված են աշխարհի ավելի քան 80 երկրներում: ՀՏ-ն մշակվել և փորձարկվել է 30 տարի: 1988 թվականից ի վեր ամբողջ աշխարհում արվել են երկրաշարժի կանխատեսումներ (~34), այդ թվում՝ Կալիֆորնիայում, Իտալիայում, Չինաստանում, Իրանում, Թուրքիայում և Ճապոնիայում: