Բավ է պառակտվել
26-11-2019 20:31

2020 թ.` Առնետի տարվա աստղագուշակ կենդանակերպի բոլոր նշանների համար

Չինական կամ արևելյան աստղագուշակը չափազանց տարածված է մեր երկրում։ Առանձնակի հետաքրքրություն է առաջացնում այն ամենն, ինչ կապված է չինական կենդանակերպի բոլոր տասներկու կենդանիների հետ։ Բոլորին հետաքրքիր է, ո՞ր կենդանու տարին է մոտենում, ի՞նչ է կապված այդ նշանի հետ, ի՞նչ է սպասվում կենդանակերպի մյուս նշաններին։

Նախքան պատմելը, թե ի՞նչ է սպասում չինական կենդանակերպի մնացած նշաններին Սպիտակ մետաղական առնետի տարում, մի փոքր պատմենք արևելյան օրացույցի 12-ամյա լուսնային ցիկլի մասին։

Ի՞նչ է չինական կենդանակերպը

Չինական կամ արևելյան կենդանաերպը համապատասխանում է 12-ամյա լուսնային ցիկլին, որտեղ յուրաքնչյուր տարվա խորհրդանիշ է հանդիսանում որոշակի կենդանի։ Համարվում է, որ այդ կենդանու չինական մշակույթում ձևավորված կերպարը շատ ընդհանուր բաներ ունի այդ տարում ծնված մարդու բնավորության և ճակատագրի հետ։

12-ամյա ցիկլը սկսվում է Առնետից, որին հաջորդում են Ցուլը, Վագրը, Ճագարը, Վիշապը, Օձը, Ձին, Այծը, Կապիկը, Աքաղաղը, Շունը և Խոզը։ Ընդ որում, յուրաքանչյուր նշան կապված է նաև որոշակի տարրերքի հետ։ Կենդանու և նրա տարրերքի լիակատար համընկնումը տեղի է ունենում 60 տարին մեկ անգամ։ Մանրամասները ներկայացված են Նորությունների դաշնային գործակալության ինֆոգրաֆիկայում։

Չինական կենդանակերպի 12 նշանների խորհրդանշական իմաստը

Հին Չինաստանում կենդանակերպի յուրաքանչյուր նշանն օժտում էին խորհրդանշական հատկանիշով։ 12 կենդանին բաժանված են վեց զույգի։ Յուրաքանչյուր զույգում միավորված են հակադիր հատկանիշներ ունեցող կենդանիները, սա օգնում է հասնել ներդաշնակության՝ Ինի և Յանի։

Կենդանակերպի կենդանիների կարգը պատահական չէ․ Չինաստանում ընդունված է սկսել ամենակարևորից, ապա հատկանիշները գնում են նվազման կարգով։ Սա թույլ է տալիս Յանի ուժեղ էությունը հավասարակշռել ներդաշնակություն կրող Ինով։

Կենդանի Հատկանիշ

Առնետ - Իմաստություն

Ցուլ - Աշխատասիրություն

Վագր - Քաջություն

Ճագար - Զգուշավորություն

Վիշապ - Ուժ

Օձ - Ճկունություն

Ձի - Չգտում առաջ

Այծ - Միասնություն

Կապիկ - Փոփոխականություն

Աքաղաղ - Մշտակայություն

Շուն - Հավատարմություն

Խոզ - Բարեհամբուրություն

Ի՞նչ է սպասում չինական կենդանակերպի յուրաքանչյուր նշանին 2020թ․

Առնետ

Առնետի տարում ծնվածնե՛ր, մոտենում է ձեր Ճակատագրի տարին։ Ձեզ համար 2020թ․ հսկայական հնարավորությունների և մեծ հաջողությունների տարի է։ Մի վախեցեք փոփոխություններից, ցնցումներից, դրանք միայն օգտակար կլինեն։ Համարձակորեն փորձեք նորը, մի վախեցեք սխալվել՝ հաջուղոթյունն անպայման կժպտա ձեզ։

Ցուլ

Ցուլն Առնետի լավ բարեկամն է, չնայած նրանք չեն ցուցադրում իրենց ընկերությունը։ Այնպես որ Ցուլի տարում բոլոր ծնվածներին նոր 2020թ․միայն լավն է խոստանում։ Սեր, ընկերություն, առողջություն, հաջողություն, այդ թվում՝ ֆինանսկանա հարցերում։

Վագր

Այս նշանի ներկայացուցիչները նույնպես կարող են չվախենալ գալիք տարուց։ Վագրերի ֆինանսական գործերը վեր կընթանան, սպասվում է աշխատանքային կայուն աճ, իսկ այ առողջությանը հարկ է հետևել՝ անակնկալներից խուսափելու համար։

Ճագար

Իսկ այ Ճագարները պետք է զգույշ լինեն Առնետի տարում․ չնայած զգալի կենսաբանական նմանությանն՝ այս կենդանիների հարաբերություններն ավանդաբար բարեկամական չեն։ Ի լրումն՝ նահանջ տարի է․․․ Ուստի Ճագարները պետք է զգուշավորություն ցուցաբերեն առաջին հերթին՝ բնակարանային հարցերում և, ընդհանրապես, բոլոր այն հարցերում, որտեղ պահանջվում է պաշտոնական և հատկապես՝ դատական մարմինների մասնակցությունը։ Իմաստ ունի նաև առավել ուշադիր լինել սոցիալական ցանցերում՝ զերծ մնալու թշնամիների ավելորդ բամբասանքներից։
Լավ նորություն․ նոր տարում Ճագարներն առողջական խնդիրներ չեն ունենա։

Վիշապ

Վիշապի տարում ծնվածների համար Առնետի տարին պետք է որ հանգիստ անցնի։ Հնարավոր է, որ նրանց բախտաբաժինը դաունշիֆինգն է․ հանգիստ կյանք ինչ որ մի տեղ Գոայում ձանձրեցրած գրասենյակի փոխարեն։ Դե, ինչ, երազելը վնասակար չէ․․․

Օձ

Նոր տարում Օձն ունի բոլոր հնարավորությունները վերջապես իրականացնել երազանքներն ու սկսել առողջ կյանք վարել, բուժել հիվանդությունները, ազատվել ավերոդ քաշից և ընդհանրապես լավացնել կարման։ Այս օգտակար փոփոխությունները կազդեն Օձի նշանի տակ ծնվածների կյանքի նաև այլ կողմերի վրա։

Ձի

Ավաղ, Ձին և Առնետը հակամարտության մեջ են։ Հետևաբար, Ձիերը գալիք տարում պետք է զգույշ լինեն․ առանց անհրաժեշտության կտրուկ շարժումներ չանեն և, ամենակարևորը՝ հնարավորինս խուսափեն բախումներից։ Դե, արժե նաև ավելի ուշադիր հետևել առողջությանը, դա ավելորդ չի լինի Ձիերի համար։

Ոչխար

Ոչխաչների համար գալիք Առնետի տարին նույնպես կատարյալ չէ։ Սա հատկապես վերաբերում է վիրտուալ աշխարհում Ոչխարներին դարանակալած հեյթերներին․ արժե առանձնապես զգույշ լինել։ Խորհուրդ աստղագուշակներից․ զսպվածություն սոցցանցերից օգտվելիս, ավերոդ ծախսերի և չմտածված մսխումների մերժում ,և այս դեպքում Նոր 2020թ․ Ոչխարների համար շատ սահուն կանցնի։

Կապիկ

Առնետի տարին Կապիկներին խոստանում է մեծ հաջողություններ անձնական կյանքում։ Այնպես որ՝ հառա՛ջ, Կապկի տարում ծնվածներ, համարձակորեն առաջարկություններ արեք, զույգեր կազմեք, ծրագրեք ընտանիքի համալրում և մտածեք ձեր սեփական տունը գնելու մասին։ Այս բոլոր նախաձեռնություններում ձեզ հաջողություն է սպասում։

Աքաղաղ

Այս նշանի տակ ծնվածների համար Նոր՝ 2020 թվականը կարող է դժվար լինել տարբեր չկանխատեսված խնդիրներվ։ Բնազդն ու ողջախոհությունը կօգնեն ձեզ խուսափել այդ ամենից։ Արժե նաև հետևել առողջությանը։ Սա հատկապես վերաբերում է ալկոհոլին․ զգույշ եղեք։ Մեքենան էլ հանգիստ վարեք։

Շուն

Իսկ այ Շան տարում ծնվածների համար գալիք 2020թ բարենպաստ է, եթե ոչ՝ թեթև։ Ուստի, ում բախտ է վիճակվել ծնվել այս տարում, կարող է համարձակորեն նոր ծրագրեր սկսել, մտածել ավելի հեռանկարային աշխատանքի մասին, հատկապես հումանիտար ոլորտում։
Անձնական կյանքում էլ Շներին լավ հեռանկարներ են սպասում․ հին և նոր ընկերական կապերը կարող են հեշտությամբ ավելիին վերաճել։

Խոզ

Հեռացող տարվա հերոսուհին՝ Խոզը, կշարունակի քաղել իր ձեռքբերումների բարիքները։ Հիշեցնենք, որ Խոզի տարին իրականում կավարտվի հունվարի 24-ի լույս 25-ի գիշերը, զիջելով իր տեղն Առնետին։ Հենց Խոզն է ավարտում չինական 12-ամյա ցիկլի կենդանակերպի շրջանը։ Այնպես որ, ինչպես ասում են՝ խաղաքարտերը Խոզի ձեռքում են։ Սեր, հաջողություն, առողջություն, ֆինանսական բարեկեցություն․ աստղագուշակներն այս ամենն են կանխագուշակում Խոզի տարում ծնվածներին։

Դե, իսկ կենդանակերպի բոլոր նշաններին աստղագուշակները խորհուրդ են տալիս․ մի վախեցեք նահանջ տարուց, բոլոր կանխանշաններով այն կլինի դրական և հանգիստ։ Համարձակ ծարգրեք նորը, պահպանեք հին կապերը, խիզախեք և, անշուշտ, հետևեք առողջությանը։ Եվ հաջողությունն անպայման կուղեկցի ձեզ։