Բավ է պառակտվել
10-12-2016 13:45

Աստղագետները բացահայտել են գալակտիկա, որում տարեկան ծնվում են հազարավոր աստղեր

«Չանդրա» ուղեծրային աստղադիտակը Կետի համաստեղությունում հայտնաբերել է նոր, չափազանց տարօրինակ գալակտիկա: Այս Գալակտիկայում տարեկան անասելի թվով աստղեր են ծնվում: Նրա ընդհանուր զանգվածը 4500 անգամ գերազանցում է արեգակի զանգվածին. Այս մասին ասվում է Astrophysical Journal ամսագրում հրապարակված հոդվածում:
«Տասնամյակներ շարունակ մենք գիտենք, որ հսկայածավալ սև անցքերը և աստղերը գալակտիկաներում աճում են զուգահեռաբար: Թե ինչի հետ է դա կապված՝ մենք դեռ չգիտենք: SPT 0346-52-ը հետաքրքրական է հատկապես այն պատճառով, որ նրանում տեղի է ունենում աստղերի առաջացման գերհզոր ժայթքում, և դրա հետ մեկտեղ սև անցքը չի աճում: Հույս ունենք, որ հետագա դիտարկումները կբացահայտեն այդ գաղտնիքը»,- հայտնում է Ուրբանայի (ԱՄՆ) Իլինոյս նահանգի համալսարանի գիտնական Խոակին Վիեյրան (Joaquin Vieira):
«Չանդրա» ուղեծրային աստղադիտակի միջոցով Վիեյրայի ու իր գործընկերների հայտնաբերած այս գալակտիկան միակն է, որում աստղերը նման գերարագ կերպով են ծնվում:
Ինչպես նշում են գիտնականները, տիեզերական Մեծ Պայթյունից հետո անցած միլիարդավար տարիների ընթացքում ի հայտ եկած գալակտիկաների մեծ մասը անբնական մեծ քանակությամբ ջերմություն են արտադրում, ինչն էլ կարող է երկու բանի մասին վկայել. Այդ ջերմությունը կարող են արտզատել ինչպես նրանց կենտրոնում գտնվող « սոված», հսկայածավալ սև անցքերը, որոնք մեծ քանակությամբ գազեր ու փոշի են կլանում, այնպես էլ նորածին աստղերը, որոնք նոր-նոր են սկսում աճել՝ փոշու և գազի «բոժոժների» մեջ:
Առաջին դեպքում, ինչպես բացատրում է Վիեյրան, ինֆրակարմիր ճառագայթման ավելցուկը, որը արտազատվում է գալակտիկայից, կուղեկցվի նմանատիպ պոռթկմամաբ՝ ռենտգենյան դիապազոնում: Սև անցքերը մեծ քանակությամբ ռենտգեն են արտադրում՝ աղալով և փշրելով իրենց շրջակայքի գազն ու փոշին: Երկորդ դեպքում այդ գագաթնակետը գալակտիկայի սպեկտորում կբացակայի:
Այդ գաղափարով առաջնորդվելով գիտնականները սկսեցին հետևել Երկիր մոլորակից 12,7 լուսային տարիների հեռավորության վրա գտնվող մոլորակներին: Այսօր մենք դրանք տեսնում ենք այն վիճակով, ինչ վիճակում որ նրանք եղել են Մեծ Պայթյունից մոտ միլիարդ տարի հետո:
Կետի համաստեղությունում գտնվող հենց այդպիսի գալակտիկաներից մեկն էլ՝ SPT 0346-52-ը, գրավել է գիտնականների ուշադրությունը: Աստղաֆիզիկոսների խոսքերով այս գալակտիկան ռեկորդային քանակությամբ ջերմություն է արտադրում, և չնայած դրան, «Չանդրա»-ի տվյալներով նրա սև անցքը չի կլանում մատերիան ու չի աճում: Համապատասխանաբար, նրա ինֆրակարմիր ճառագայթումը, որի պայծառությունը 36 տրիլիոն անգամ գերազանցում է արևի ճառագայթմանը, արտադրվում է առաջացող աստղերի միջոցով:
Եթե ֆիզիկայի օրենքները նույն կերպ են գործել նաև այն ժամանակներում, ապա ստացվում է, որ SPT 0346-52-ի վրա տարեկան առաջանում են հազարավոր աստղեր, որոնց ընդհանուր զանգվածը 4500 անգամ գերազանցում է արևի զանգվածին:
Համեմատության համար ասենք, որ մեր գալակտիկայի աստղային «բնակչությունը» տարեկան աճում է ընդամենը մեկ արեգակնային զանգվածի չափով:
Ինչու՞ է տվյալ գալակտիկան այսքան ակտիվորեն նոր աստղեր «վառում», և որքան երկար դա կշարունակվի՝ գիտնականները դեռ չգիտեն:
Նրանք հույս ունեն, որ նմանատիպ այլ գալակտիկաների բացահայտումը, որոնցում տարեկան ծնվում են հարյուրավոր և հազարավոր նոր աստղեր, թույլ կտա բացահայտել SPT0346-52-ի գաղտնիքը: