Բավ է պառակտվել
16-10-2017 12:50

Աստղագետները հայտնաբերել են 6 նոր գալակտիկա

Չինաստանի, ԱՄՆ-ի և Չիլիի աստղագետների խումբը հայտնաբերել է 6 նոր գալակտիկա, որոնք ձևավորվել են տիեզերական Մեծ պայթյունից 800 մլն տարի հետո: Այդ մասին տեղեկացնում է «Սինխուա» գործակալությունը:
Գիտնականների կարծիքով այս հայտնագործությունը մեծ առաջընթաց է ռեիոնիզացման դարաշրջանի ( Տիեզերքի պատմության՝ Մեծ պայթյունից 550 և 800 միլիոն տարի հետո ընկած շրջանը) գալակտիկաների ուսումնասիրությունների ասպարեզում և կօգնի աստղերի առաջացման ընթացքի ուսումնասիրությանը:
Հայտնագործությունն արվել է LAGER նախագծի շրջանակներում, որի նախաձեռնողները չինացիներն էին: Չիլիում տեղակայված աստղադիտակների օգնությամբ հետազոտողները հայտնաբերել են գալակտիկաների 23 թեկնածու, որոնք կազմավորվել են Մեծ պայթյունից 800 մլն տարի հետո: Բացի այդ, գիտնականները եկել են այն եզրակացությանը, որ այդ պահին իոնացված ջրածնի բաժինը հասել է 50 տոկոսի:
Հետագա ուսումնասիրությունները թույլ են տվել առանձնացնել 6 աստղային համակարգ, որոնք հետաքրքրություն են ներկայացնում հետազոտության համար:
Մեծ պայթյունից հետո տիեզերքը հետզհետե սառչել է, 400 տարի անց դանդաղացած էլեկտրոնները հնարավորություն են ստացել միավորվել դանդաղացած պրոտոնների հետ, սկսվել են այսպես կոչված մութ դարերը: Այդ ժամանակ էլ սկսվել է աստղերի և գալակտիկաների առաջացման գործընթացը: Այն բանից հետո, երբ մութ դարերն անցյալում էին, սկսվեց ռեիոնացման գործընթացը ( ջրածնի վերաիոնացումը աստղային համակարգերի ուլտրամանուշակագույն ճառագայթմամբ):