Բավ է պառակտվել
16-09-2016 08:42

Աստղագետները տեսել են, թե ինչպես է սառցե մոլորակ ծնվում

Աստղագետները Չիլիում ALMA նորագույն ռադիո-ինտերֆերոմետրի օգնությամբ համեմատաբար ոչ հեռու տեղակայված TW Hydra-ի հարեւանությամբ մոլորակի կազմավորման հետքել են հայտնաբերել: 

Հաշվի առնելով, որ աստղի պտույտի առանցքն ուղղված է գրեթե Երկրի վրա, TW Hydra-ն հետաքրքիր օբյեկտ է դրա կողքին նոր էկզոմոլորակների որոնման առումով: Գիտնականները նկատել են, որ աստղից 22 աստղագիտական միավոր հեռավորությամբ սկավառակի վրա ճեղք կա, որում խոշոր մասնիկների ցածր կուտակում է նկատվում:

Հաշվարկները ցույց են տվել, որ ճեղքը ստեղծվել է անտեսանելի մոլորակի կողմից, որի զանգվածը համեմատելի է Նեպտունի զանգվածի հետ: Ըստ մասնագետների՝ հաշվի առնելով աստղի ուղեծրի հեռավորությունն ու պայծառությունը, ամենայն հավանականությամբ, մոլորակը Նեպտունի նման սառցե հսկա է: