Բավ է պառակտվել
18-01-2022 16:23

ԱՄՆ ավիափոխադրողները զգուշացրել են 5G կապի ցանցերի տեղակայման պատճառով աղետի մասին

ԱՄՆ-ի խոշոր ուղևորափոխադրողների և բեռնափոխադրողների թոփ-մենեջերները նախազգուշացրել են ավիացիոն ոլորտում «աղետալի ճգնաժամի» մասին: Նրանց մտահոգությունը կապված է 5G բջջային ցանցերի ենթակառուցվածքի հետ, որը AT&T և Verizon օպերատորները պատրաստվում են տեղակայել մոտ ապագայում, գրում է The Bell-ը՝ վկայակոչելով Reuters-ին։

ԱՄՆ տրանսպորտի նախարար Փիթ Բութիջիգին և համապատասխան դաշնային գործակալությունների այլ ղեկավարներին կոչով դիմել են American Airlines, Delta Air Lines, United Airlines, Southwest Airlines և այլ ավիաընկերություններ:

Տեքստից հետևում է, որ նոր 5G ծառայությունը ԱՄՆ-ի C հաճախականության տիրույթում (C-Band 5G) կարող է սահմանափակել զգալի թվով ինքնաթիռների շահագործումը։ «Տեսականորեն տասնյակ հազարավոր ամերիկացիներ կարող են արգելափակվել արտասահմանում» և «ամերիկյան թռիչքների համար քաոս կսկսվի», զգուշացրել են ավիաընկերությունները։

Ինչպես պարզաբանել է ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը (FAA), մեծ հավանականությամբ պոտենցիալ միջամտությունը կխանգարի օդանավի զգայուն էլեկտրոնիկայի աշխատանքին և կդժվարացնի թռիչքները վատ տեսանելիության պայմաններում: Ի թիվս այլ բաների, խոսքը գնում է ռադարային բարձրաչափերի մասին, որոնք օգտագործում են C-ի տիրույթին մոտ հաճախականություններ:

Ավիաընկերությունները կոչ են արել ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներին կանխել 5G ցանցերի տեղակայումը օդանավակայանների մերձակայքում (2 մղոն շառավղով) մինչև FAA-ն չգտնի թռիչքների անվտանգությունն ապահովելու միջոց: Հակառակ դեպքում, ոլորտին «աղետալի ձախողումներ» են սպառնում համաշխարհային մատակարարման և ուղևորափոխադրումների շղթայում: Շուկայի մասնակիցների կանխատեսմամբ՝ վնասները կկազմեն տարեկան 1,6 մլրդ դոլար։ Անցյալ շաբաթվա դրությամբ FAA-ն ցածր տեսանելիության պայմաններում 5G-ով օդանավակայաններում վայրէջքի թույլտվություններ է տվել երկրի օդային նավատորմի միայն 45%-ին: