Բավ է պառակտվել
08-09-2016 14:24

Bentley-ն ցուցադրել է իր ամենաարագընթաց սեդանը

Bentley ընկերությունը ներկայացրել է Bentley Flying Spur W12 S սեդանի նորացված տարբերակը, որն ամենաարագընթաց 4 դռնանի մեքենան է բրիտնական ավտոարտադրողի պատմության մեջ:

12 մխոցային, 6 լիտր ծավալով կատարելագործված երկտուրբո շարժիչի շնորհիվ Bentley Flying Spur W12 S մոդելը կարողացել է հաղթահարել 320 կմ/ժամ առավելագույն արագության շեմը:

Այժմ մեքենան կարող է 325 կմ/ժամ արագություն զարգացնել: Մեքենան արտաքին տեսքից առանձնապես չի փոփոխվել:

Մեքենայի պաշտոնական դեբյուտը կկայանա այս ամսվա վերջին կայանալիք Փարիզի ավտոսրահում: