Բավ է պառակտվել
09-01-2017 16:25

«Bentley»-ն ներկայացրել է իր ամենահզոր մոդելը

 

Լյուքս դասի բրիտանական ավտոարտադրող Bentley Motors-ը ներկայացրել է իր մոդելների շարքի ամենահզոր ավտոմեքենան:
Bentley Continental Supersports ավտոմեքենան թողարկվելու է կուպե և կաբրիոլետ թափքերով, 6 լիտրանոց W12 շարժիչով, երկու տուրբոմղիչով և 710 ձիաուժ հզորությամբ: Ավտոմեքենայի առավելագույն արագությունը 336 կմ/ժամ է, այն 3.5 վայրկյանում հասնում է 100 կմ/ժամ արագության(Կաբրիալետի պարագայում 336 կմ/ժամ՝ 3,9 վայրկյանում):

 
Ընկերության ներկայացուցիչների խոսքերով Bentley Continental Supersports-ը հանդիսանում է աշխարհում ամենաարագընթաց չորստեղանի ավտոմեքենան:
Բենթլիի ներկայացուցիչները նշել են, որ այս մոդելն աշխարհի ամենաարագընթաց չորստեղանի ավտոմեքենան է: Մեքենան լիաքարշակ է: Բնականոն ռեժիմում պտտվող պահի 60 տոկոսը ընկնում է հետևի հատվածին, ինչն էլ ապահովում է մեքենայի հավասարակշռված և սպորտային վարքագիծը: Անհրաժեշտության դեպքում քարշակ ուժը կարելի է տեղափոխել մեքենայի առաջնամասի առանցքի վրա:
Կաբրիալետ տարբերակում մեքենան համալրված է նաև վարորդի պարանոցը տաքացնող հարմարանքով: Ծալվող եռաշերտ առաստաղի շնորհիվ մեքենայի խցիկը հարմարավետ է նույնիսկ Ցելսիուսի սանդղակով մինչև -30 աստիճան ցրտի պարագայում:
Նստարանները պաստառապատված են Alcantara նյութով և զարդարված են ռոմբաձև կարով: Իսկ գործիքային վահանակի համար ներդիրների տասը տեսակի հետ առաջարկվում են վանդակավոր նախշերով ածխածնային մանրաթելերից պատրաստված ներդիրներ:
«Supersports ՝սա առասպելական անվանում է Bentley-ի համար: 1920-ականների Supersports առաջին մեքենայից մինչև 2009թ.Continental Supersports- ը, իսկ հիմա էլ այդ պաշտելի մոդելի երրորդ տարբերակով այս մեքենան տպավորում է և հուզում: Միայն Bentley ընկերությունը կարող էր ստեղծել այնպիսի ավտոմեքենա, որում առկա հրաշալի ներդաշնակությունն ու անկրկնելի շքեղությունը նման զգացմունքներ առաջացնեին»,- նշում է Bentley Motors-ի խորհրդի նախագահ և ընկերության ղեկավար Վոլֆգանգ Դյուրհայմերը (Wolfgang Dürheimer):

Նշենք, որ Ռուսաստանցի գնորդների համար նոր Continental Supersports-ները հասանելի կլինեն 2017 թ. գարնանը: Ավտոմեքենաների գները դեռևս չեն հրապարակվում: