Բավ է պառակտվել
17-06-2016 14:13

Bluetooth 5-ը կհայտնվի մինչև տարեվերջ

Bluetooth Special Interest Group (SIG) կազմակերպությունը նախօրեին պաշտոնապես ներկայացրել է Bluetooth 5 անլար ստանդարտի հերթական խոշոր վերանայումը: Այն կներկայացվի այս տարվա վերջում կամ հաջորդ տարի:

Նոր չափանիշը հնարավորություն կտա կրկնապատկել արագությունը և չորս անգամ մեծացնել անլար միացումների հեռավորությունը, ինչպես նաև 800%-ով կմեծացնի անկոնտակտ տվյալների փոխանցման կարողությունները:

Bluetooth SIG-ի գործադիր տնօրեն Մարկ Փաուելը հայտնել է, որ ներկայումս օգտագործվում է Bluetooth աջակցող սարքերի 8.2 մլրդ. օրինակ: Bluetooth 5-ի բարելավումները և ապագա տեխնիկական զարգացումը 2020 թվականին թույլ կտա Bluetooth-ին իր կիրառումը գտնել IoT սարքերի ավելի քան մեկ երրորդում:

Bluetooth SIG-ը նաև հաղորդում է, որ իր կազմում ներառված են Bluetooth կապի չափանիշն օգտագործող ավելի քան 30,000 ընկերություններ: Bluetooth 5-ը փարոսների նման սարքերն ավելի տարածված կդարձնի: ABI Research ընկերությունն ակնկալում է, որ մինչև 2020 թ. դրանք կօգտագործվեն է ավելի քան 370 մլն.օրինակներով: Սա նշանակում է գովազդի նոր հոսք, այդ թվում նաև խանութներում բջջային սարքավորումներից օգտվողների շրջանում: