Բավ է պառակտվել
19-07-2019 15:58

Ավելի քան 20 հայազգի գիտնական ստացել է ՌԳԱ-ի ակադեմիկոսի թեկանծուի և թղթակից անդամի կոչում

23 հայազգի գիտնականի թեկնածություն առաջադրվել է ՌԳԱ ակադեմիկոսի թեկնածու և թղթակից անդամ։

Մաթեմատիկայի, ֆիզիկայի, նանոտեխնոլոօգիաների, տեղեկատվական տեխնոլոգիաների, հասարակական գիտությունների, գյուղատնտեսական գիտությունների և բժշկական գիտությունների բնագավառներում ակադեմիկոսի թեկնածուների ցանկում թվարկված է հայկական վեց ազգանուն։

17 հայ գիտնական առաջադրվել է թղթակից անդամի թեկնածու։ Ընդ որում, ամենից շատ հայազգի թեկնածու զբաղվում է բժշկությամբ (7) և մաթեմատիկայով (3)․Կան նաև նանո և տեղեկատվական տեխնոլոգիաների, էներգետիկայի, մեքենաշինության, մեխանիկայի, կառավարման գործընթացների բնագավառներում զբաղված հայկական ծագում ունեցող թեկնածուներ։

Ինչպես իր ֆեյսբուքյան էջում գրել է ՌԴ Գիտությունների ազգային ակադեմիայի փոխնախագահ Ալեքսեյ Խոլխովը՝ ակադեմիկոսների 76 թափուր տեղի համար 328 թեկնածու է առաջադրվել (4,32 թեկնածու մեկ տեղի համար), թղթակից անդամների 171 թափուր տեղի համար՝ 1501 թեկնածու (8,78 թեկնածու մեկ տեղի համար)”

“Ակադեմիկոսների թեկնածուների թվում կանայք կազմում են 4 տոկոս, թղթակից անդամների թվում՝ 13 տոկոս”, - հայտնել է նա, ընդգծելով, որ թեկնածուների թվում չկա ոչ մի պետծառայող։