Բավ է պառակտվել
19-12-2016 17:43

Ինչով ավարտվեցին Google-ի և Uber-ի՝ ինքնակառավարվող մեքենա ստեղծելու փորձերը

 

Ինքնակառավարվող ավտոմեքենաները գիտական ֆանտաստիկայի ժանրից սահուն կերպով անցում են կատարում դեպի իրական կյանք:
Օրերս Uber ընկերությունը Սան Ֆրանցիսկոյի փողոցներ էր դուրս բերել ինքնակառավարվող տաքսիների փորձնական խմբաքանակը: Volvo մակնիշի այդ մեքենաները հագեցած են յոթ տեսախցիկով, հատուկ ռադարով, GPS տեղորոշման համակարգով և ապահովության համար՝վարորդով:
Փորձարկման մեկնարկից մի քանի ժամ անց քաղաքի իշխանությունները դադարեցրել են նախագիծը, քանի որ տեսահսկման սարքերը ֆիքսել էին, թե ինչպես են Uber ինքնակառավարվող մեքենաները ընթանում կարմիր լույսի տակ:

 
Նմանատիպ իրավիճակ է գրանցվել նաև Google-ի մոտ. Այն բանից հետո, երբ նրանց ինքնակառավարվող մեքենան Կալիֆորնիա նահանգում բախվել էր Մաունթին-Վյուի ուղևորափոխադրող ավտոբուսի հետ, կորպորացիան որոշել է փոքր-ինչ հեռվանալ նախագծից և ստեղծել է դուստր ընկերություն: Այսուհետ Google-ի ինքնակառավարվող մեքենաների բոլոր փորձարկումներով զբաղվելու է Waymo-ն:
Թե որքան կտևի ինքնակառավարվող ավտոմեքենաների թերությունների շտկումը՝ հայտնի չէ, բայց ակնհայտ է, որ դա միայն ժամանակի հարց է: