Բոլորն այս տարի ծանոթացան հետընթաց Մերկուրիի հետ, եթե ոչ տեսականորեն, ապա անխոս՝ գործնականում: Հերթական հանդիպումը նրա հետ մեզ սպասում է հոկտեմբերի 13-ից նոյեմբերի 2-ը: Հիշեցնենք, որ այդ ժամանակ լավ կլինի ձեռնպահ մնալ մեծ պլաններից և տեխնիկա գնելուց, ինչպես նաև կրկնակի ստուգել փոստը: Այնուամենայնիվ, այս ժամանակահատվածը կլինի նաև Մարսի ազդեցության տակ, որը հետընթաց է լինում ավելի հազվադեպ՝ 26 ամիսը մեկ անգամ, ինչը պայմանավորված է նրա ավելի երկար ուղեծրով: Ի՞նչ սպասել այս աշնանը, ե՞րբ կլինի հետընթաց Մարսը և ի՞նչ անել այդ ժամանակ․ այս մասին պատմում է պրոֆեսիոնալ աստղագուշակ Իննա Լյուբիմովան:
Մարսը հրե և ռազմաշունչ մոլորակ է, որը պատասխանատու է մեր էներգիայի, ակտիվության, ագրեսիվության, նախաձեռնողականության և սպորտային ձեռքբերումների համար: Երբ մոլորակը հետընթաց փուլում է՝ նրա պատասխանատվության ոլորտները հայտնվում են հարվածի տակ: Հիշենք, որ հետադարձ լինելը նշանակում է հետընթաց շարժում, բայց իրականում մոլորակները «հետընթաց շարժում» չեն կատարում. սա օպտիկական պատրանք է, որն առաջանում է մոլորակների ուղեծրերի երկարությունների տարբերությունից, ուստի դրանցից յուրաքանչյուրը կարող է հետընթաց լինել:
Այս տարի Մարսը կլինի հետընթաց սեպտեմբերի 10-ից նոյեմբերի 14-ը: Երբ նա այս դիրքում է՝ նրա էներգիան ուղղված է լինում ոչ թե դեպի նորն, այլ դեպի անցածը։ Դուք կկարողանաք ավարտել արդեն սկսած գործերը, անգամ նրանք, որոնք երկար ժամանակ կանգ էին առել, բայց, օրինակ՝ ստարտափ կամ կոսմետիկայի սեփական գիծը հիմնելու, նոր գործընկերոջ հետ պայմանագիր կնքելու համար ուժերը պարզապես չեն բավարարի։
Այս ժամանակահատվածը բարոյապես դժվար և նույնիսկ թեժ է լինելու: Բոլորը կդառնան պակաս ակտիվ և ավելի ագրեսիվ. Երբեմն նույնիսկ կարող է թվալ, որ խնդիրները լուծվում են միայն կոպիտ ուժի օգնությամբ: Հատկապես պետք է զգույշ լինել ճանապարհներին, քանի որ վթարի ենթարկվելու վտանգ կա:
Մարսը կգտնվի Խոյում , որը կրակի նշան է, այնպես որ պատրաստ եղեք կրկնակի հարվածի. սա մեծացնում է անհամբերությունն ու անհանդուրժողականությունը: Շատերն այս ժամանակահատվածում դառնում են չափազանց գոռոզ, գործում են իմպուլսիվ և հակված են կայացնել ոչ թե կոլեգիալ, այլ անհատական որոշումներ, ինչը հատուկ է համառ Խոյերին:
Հետընթաց Մարսի ժամանակ դուք միանշանակ պետք է հրաժարվեք նոր բիզնես գրանցելուց, կարևոր փաստաթղթեր ստորագրելուց, նորոգումներից, բախումներից և վեճերերից, ինչպես նաև մետաղական իրեր, օրինակ՝ մեքենաներ և սպորտային սարքավորումներ գնելուց: Եթե պրոֆեսիոնալ մարզիկ եք՝ սա հատկապես վերաբերվում է ծանրաբեռնվածությամբ վարժանքներին, կարող եք զգալ, որ նորմատիվները կատարելու ոչ ուժ ունեք, ոչ էլ ցանկություն: Ավելի լավ է դադար տալ ակտիվ մարզումներին, իսկ եթե հնարավոր չէ՝ մարզվել ավելի թեթև ծրագրով:
Մնացած դեպքերում, ագրեսիվ մոլորակի ծուղակը չընկնելու համար նախ անհրաժեշտ է վերահսկել հույզերը: Դա անելու համար լավ է զբաղվել մեդիտացիայով, կատարել շնչառական վարժություններ, հանգստացնող պրոցեդուրաներ կամ մեկնել ուղևորության: Այս ժամանակահատվածում գնացեք մերսման կամ սպա սրահներ, ավելի հաճախ տաք լոգանք ընդունեք եթերայուղերով, կամ այցելեք մարզասրահ ձգունության և մեջքի առողջացման վարժությունների համար: Այս գործողությունները կօգնեն ձեզ վերափոխել ագրեսիան դրական էներգիայի, որն ապագայում կօգնի ծրագրերի իրագործմանը։