Բավ է պառակտվել
05-10-2021 00:02

Դարքնեթում վաճառքի է հանվել Facebook-ի 1,5 միլիարդ օգտատիրոջ տվյալները

Դարքնեթի հաքերների հանրաճանաչ առևտրային հարթակում վաճառքի են դրված ավելի քան մեկուկես միլիարդ օգտատիրոջ տվյալներ: Ըստ փորձագետների՝ սա Facebook-ից անձնական տվյալների ամենամեծ արտահոսքն է:

2021 թվականի աշնանը դարքնեթի մի անանուն օգտատեր հայտարարեց Facebook-ի օգտատերերի մեծաքանակ անձնական տվյալներին տիրապետելու մասին: Այսօր տվյալները հայտնվել են առևտրային հարթակում: Պոտենցիալ գնորդները կարող են միանգամից գնել ամբողջ տվյալների զանգվածը կամ դրա մի մասը: Հաճախորդներից մեկը պնդում է, որ մեկ միլիոն հաշիվների համար նշանակված գինը 5000 ԱՄՆ դոլար է:

Ըստ ֆորումում հայտարարության, վաճառքի հանած տվյալները ներառում են իրական օգտատերերի անունները, հեռախոսահամարները, էլ. փոստի հասցեները, գտնվելու վայրը, բնակության հասցեները, սեռը և ID-ն հարթակում: Ստուգումը ցույց է տվել, որ հրապարակված տվյալները չեն համընկնում նախկինում արտահոսվածների հետ, ինչը վկայում է դրանց յուրօրինակության մասին: Վաճառողը պնդում է, որ վեբ սքրափերների խմբի ներկայացուցիչ է, և տվյալները ստացել է փարսինգի միջոցով և չի կոտրել ցանցը:

Facebook-ի հարթակում անձնական տեղեկություններ ստանալու հանրաճանաչ եղանակը հաքերների կողմից ստեղծված առցանց վիկտորինաներն են: Հարցումներին մասնակցող օգտատերերն ինքնաբերաբար համաձայնում են տվյալների հավաքագրմանն, ինչը դրանց ստեղծողներին հնարավորություն է տալիս ստացված տվյալների հիման վրա ձևավորել տվյալների շտեմարաններ:

Չնայած այն հանգամանքին, որ օգտատերերի պրոֆիլները չեն կոտրվել, նրանց համար սպառնալիքը դեռ պահպանվում է: Չարագործները կարող են օգտագործել տվյալները սոցիալական ինժինիրինգի և ոչ էթիկ մարքեթինգի համար: Մասնագետները հատուկ ուշադրություն են դարձնում այն փաստին, որ օգտատերերի էլեկտրոնային փոստի հասցեներն ու հեռախոսահամարները ազատորեն հասանելի են:

2021 թվականի գարնանը տեղի ունեցավ սոցիալական ցանցի կես միլիոն օգտատերերի գաղտնի տվյալների արտահոսք: Այն ժամանակ արտահոսքը վերաբերեց 106 երկրի օգտատերերին, այդ թվում՝ Ռուսաստանի տասը միլիոն քաղաքացու: