Բավ է պառակտվել
22-08-2019 15:20

Երևանը կհյուրընկալի աստղագիտական միջազգային կոնֆերանսը

Վ․ Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում սեպտեմբերի 11-13-ը կանցկացվի Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) կազմակերպած Հարավարևմտյան և Կենտրոնական Ասիայի աստղագիտական III տարածաշրջանային աշխատաժողովը։

Ինչպես տեղեկացրել է աստղադիտարանի մամլո ծառայությունը, աշխատաժողովի նպատակը փորձի փոխանակումն է գիտահետազոտական աշխատանքի, աստղագիտական կրթության ու հանրայնացման և աստղագիտական տուրիզմի ոլորտներում։ Աշխատաժողովին կմասնակցեն մասնագետներ Վրաստանից, Տաջիկստանից, Ղազախստանից, Իրանից, Թուրքիայից, Ուկրաինայից, Ռուսաստանից և մի շարք այլ երկրներից:

Աշխատաժողովի կազմակերպիչներն ու հովանավորներն են Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը, Հայաստանի գիտությունների ակադեմիան, Միջազգային աստղագիտական միությունը, Հարավարևմտյան և Կենտրոնական Ասիայի աստղագիտության զարգացման տարածաշրջանային կենտրոնը, ՄԱՄ Աստղագիտության զարգացման կենտրոնը, Հայկական աստղագիտական ընկերությունը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Հայկական վիրտուալ աստղադիտարանը: