Բավ է պառակտվել
23-08-2016 15:18

Երկրի գլոբալ կլիման կուսումնասիրեն ռուսական «Գեոֆիզիկա» ինքնաթիռի օգնությամբ

Ասիական մուսոնի ազդեցությունը համաշխարհային կլիմայի վրա կուսումնասիրեն ռուսական «Գեոֆիզիկա» ինքնաթիռի օգնությամբ: Այս մասին հայտնել է Միացյալ ավիաշինարարական կորպորացիայի մամուլի գրասենյակը:

M55 «Գեոֆիզիկա» ինքնաթիռը վերին մթնոլորտում օդերևութաբանական ուսումնասիրություններ անցկացնելու նպատակով օգոստոսի 23-ին վայրէջք է կատարել Հունաստանի հարավում:Ուսումնասիրություններն անց են կացվելու Եվրոպական Միության StratoClim միջազգային նախագծի շրջանակներում: «Մենք պետք է ուսումնասիրենք Ասիական մուսոնի (Asian Musson) ազդեցությունը համաշխարհային կլիմայի վրա», - ասել է ինքնաթիռի գլխավոր կոնստրուկտոր Գենադի Բելաևը:

«Գեոֆիզիկայի» միջազգային թռիչների պատրաստումը տևել է երկու տարի: Հունաստանում ինքնաթիռի վրա 2,4 տոննա ընդհանուր քաշով 29 տարբեր սարքեր կտեղադրվեն, որոնք տրամադրվել են Եվրոպայի և Միացյալ Նահանգների 26 հետազոտական կենտրոնների կողմից:
StratoClim միջազգային արշավախումբը բաժանված է երկու փուլի: Առաջին փուլում ընթացքում «Գեոֆիզիկան» նախատեսում է իրականացնել թռիչքներ իրականացնել 20 հազար մետր բարձրության վրա: Մյուս տարի նախատեսվում է հետազոտությունը շարունակել Հնդկաստանում:

Ավելի վաղ,«Գեոֆիզիկա» ինքնաթիռը թռիչքներ է իրականացնել Արկտիկայի, Անտարկտիդայի, Բրազիլիայի,Ավստրալիայի և Աֆրիկայի օդային տարածքում: Օդաչուները ու գիտնականները մի շարք կարևոր հայտնագործություններ են արել: Օրինակ Հնդկական օվկիանոսում արձանագրել է Երկրի մթնոլորտի ռեկորդային ցածր ջերմաստիճանը` մինուս 91,8 ° C.