Բավ է պառակտվել
18-04-2017 11:04

Google խաղաղություն է կնքել ԴՀԾ-ի հետ և վճարելու է ավելի վաղ նշանակված $6,75 մլն տուգանքը

Դաշնային հակամոնոպոլային ծառայությունն ու ինտերնետ- տիտան Google խաղաղության համաձայնագիր են կնքել, դրանով իսկ վերջակետ դնելով Google –ի կողմից Android բջջային պլատֆորմի մշակման հետ կապված առաջատար դիրքի չարաշահման վերաբերյալ դատական գործին:
Խաղաղության պայմանագրի շրջանակներում Google նաև 438 մլն. ռուբլի տուգանք կվճարի(6,75 մլն դոլար):
Բացի այդ, խաղաղության համաձայնագրի շրջանակներում Google-ը կհրաժարվի Android հեռախոսների վրա իր հավելվածների էքսկլյուզիվ ներբեռնումներից և չի սահմանափակի երրորդ կողմերի հավելվածների ներբեռնումը:
Սմարթֆոններ արտադրողները կոմերցիոն պայմաններով կարող են Google –ի հետ համաձայնագրեր կնքել և ցանկացած հավելված բեռնել, այդ թվում նաև գլխավոր էկրանին, և ամերիկյան ինտերնետ գիգանտը որևէ կերպ չի խոչնդոտի դրան:
Համաձայնագիրը տարածվում է Ռուսաստանում վաճառքի համար նախատեսված սարքավորումների վրա: Այն գործելու է վեց տարի և ինը ամիս:
Նշենք, որ Google-ի դեմ 2015թ. փետրվարին բողոք էր ներկայացրել ռուսական «Յանդեքս» ընկերությունը:
« Մենք գտնում ենք, որ արտադրողները պետք է իրենք ընտրեն, թե որ որոնողական ծրագիրն է կանխադրվելու իրենց սմարթֆոնների և պլանշետների վրա, և ընդհանրապես, թե ինչ հավելվածներ են ուզում կանխադրել»,- այդ ժամանակ հայտարարել էր «Յանդեքս»-ի ներկայացուցիչ Օչիր Մանջիկովը:
2015 թ. աշնանը ԴՀԾ-ն Google-ին մեղավոր ճանաչեց Android օպերացիոն համակարգում կանխադրվող հավելվածների շուկայում դիրքի չարաշահման մեջ և հանձնարարեց վերացնել խախտումները:
Ինտերնետ ընկերությունում ԴՀԾ-ի որոշումն անհիմն կոչեցին, և 2015թ. դեկտեմբերի կեսերին վիճարկեցին այն Մոսկվայի արբիտրաժային դատարանում: Սակայն, դատարանը մերժեց կորպորացիայի հայցը՝ գերատեսչության որոշումն օրինական ճանաչելով:
Անցած տարվա մարտ ամսին ՌԴ ԴՀԾ ղեկավար Իգոր Արտեմևը հայտարարել էր, որ Google ընկերությունն իրեն ագրեսիվ է պահում և չի փորձում կոմպրեմիսներ փնտրել իշխանությունների հետ վեճում: