Բավ է պառակտվել
21-07-2018 21:37

Google–ը Android–ին փոխարինող համակարգ է մշակում

Google ընկերությունը վերջին երկու տարվա ընթացքում զբաղված է նոր օպերացիոն համակարգի մշակմամբ, որը հեռանկարում կկարողանա փոխարինել Android–ին:

Նոր նախագիծը ստացել է Fuchsia (Ֆուքսիա) անվանումը, և Google ընկերությունը ստեղծում է այն «զրոյից»։ Այդ օպերացիոն համակարգը պետք է գերազանցի Android–ը բազմաթիվ ցուցանիշներով, մասնավորապես ձայնային փոխազդեցության ոլորտում` սարքերի լայն տեսականիով` նոութբուքերից մինչև փոքրիկ սենսորներ, որոնք ինտերնետին միանալու հնարավորություն կունենան։ 

Նշվում է, որ Fuchsia–ն առաջիկա երեք տարիների ընթացքում աստիճանաբար կներդրվի բոլոր գաջեթներում։ Google–ի փորձագետները հույս ունեն, որ հինգ տարի հետո այն կկարողանա փոխարինել Android–ին, որը գործում է աշխարհի 80% սարքերում: